Մայրս

Մամ ես գիտեմ, թե ինչքան եմ ջղայնացրել քեզ և դու ինչքան ես լացել իմ պատճառով։ Ես հասկանում եմ, որ ամենալավ երեխան չեմ, բայց փորձում եմ լինել։ Ես գիտեմ, որ դու փորձում էիր իմ մանկությունը դարձնել անհոգ և քո մոտ դա ստացվել է։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու ինձ ունեցել էս և փորձել ես այնպես անել, որ ես լինեմ անհոգ։ Ես անկեղծ շատ գնահատում եմ քո արածը։ Դու փորձում ես ինձ ամենօր ուրախացնել անել այն ինչը ես ուզում եմ  նույնիսկ եթե դա դժվար է։ Դու համակերպվում ես իմ բոլոր վատ գծերին և արաքներին։ Դու միշտ ինձ ներում ես նույնիսկ եթե ես շատ վատ բան եմ անում։ Ես շատ ուրախ եմ, որ դու ես հենց իմ մաման։

Հովհաննես Շիրազ․ Հին աշխարհը չեմ տեսել․․․

Հին աշխարհը չեմ տեսել․․․

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է,թե մի պաղ,
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

Դաս 26. (20.03-24.03)

§44. Տեսակարար ջերմունակություն.

§45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը.

Առաջադրվող հարցեր՝

           1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:


            2. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:


            3. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):


5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)


6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Պատճառն այն է, որ ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դանդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:


7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Տաքացնելիս մարմնի ստացած ջերմաքանակը՝ Q1=cm1(t-t1)

Սառչեիս մարմնի տված ջերմաքանակը՝ Q2=cm2(t-t2)


8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է: 


9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

 Q1+ Q2 =0

 

Ավ. Իսահակյանի <<Մայրիկիս>>

Կարդա’ Ավ. Իսահակյանի <<Մայրիկիս>> բանաստեղծությունը։

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Առաջադրանքներ`

1.Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ նկարագրված էր գրողի սերը և կարոտը մոր հանդեպ։

2.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Իմ կարծիքով բանաստեղծության տրամադրությունը տխուր է։

3.Ինքդ փորձի՛ր մոր մասին որևէ բանաստեղծություն հորինել: