,,Связь поколений»

25 amazing things you probably didn't know about Armenia

Товмасян Луиза , Старшая школа

Сейчас такое время, когда практически все взрослые говорят, что новое поколение совсем другое и сильно отличается от старого . Во многих случаях так и есть, но всё равно всегда есть вещи, которые связывают оба поколения. Связь младших поколений со старшими и знание своих корней помогает в жизни, наполняет ее смыслом и осознанностью. Связь между поколениями существовала всегда, и она будет существовать вечно. Без этой связи человек не сможет перенять опыт потомков и построить новую жизнь, учитывая многие ошибки и успехи своих предшественников. Сейчас мы не можем представить свою жизнь без информационных технологий. А было так во время наших родителей ? Нет , так не было , они не были зависимы от гаджетов. Но я точно могу сказать, что тогда и у них были вещи , без которых и они не представляли жизнь. Так что, это просто знак, что время идёт и интересы поколений быстро меняются. Но важна связь между прошлым, настоящим и будущим: когда элементы прошлого  сохраняются и переносятся в настоящее, а затем передаются потомкам . Связям поколений можно ещё назвать традициями . И как видим, мы до сих пор стараемся сохранить наши традиции. Наша школа также частично славится именно этим. Мы помним и танцуем танцы, которые танцевали наши предки, мы помним и поём песни, которые пели наши предки. Мы знаем нашу историю и помним кем были наши предки, и тем самым, мы сохранили и сохраняем связь поколений.

Выполнение заданий։

  1. Подберите 5-6 Синонимы к слову «поколение» (19 слов)прилагательных к слову ,,поколение,, , образуя словосочетания. Пример — молдое поколение․ С каждым словосочетанием составьте предложения․

Прошлое поколение, здоровое поколение, юное поколение, потерянное поколение, настоящее поколение.

Я надеюсь, что беды которые увидело прошлое поколение, мы не увидим.

Все дети должны заниматься спортом, чтобы выросло здоровое поколение.

Если не будем читать книги, вырастит потерянное поколение.

Юное поколение – очень целеустремлённое.

Настоящее поколение мечтает только о мире.

  1. Запишите слова-ассоциации или синонимы к слову ,,поколение,,.

Поколение – семья, род, колено, происхождение, племя, родословная, совокупность родственников, гаметофит.

  1. В лекциях по истории философии Гегель писал։ ,,Созданное каждым поколением в области науки и духовной деятельности есть наследие, рост которого является результатом сближения всех предшествующих поколений, святилище, в кото­ром все человеческие поколения благодарно и радостно поместили бы все то, что им помогло пройти жизненный путь, что они обрели в глубинах природы и духа. Это наследование есть одновременно и получение наследства, и вступление во владение этим наследством. Оно является душой каждого последующего поколения, его духов­ной субстанцией, ставшей чем-то привычным, его принципами, предрассудками и богатствами; и вместе с тем это полученное на­следство низводится получившим его поколением на степень под­лежащего материала, видоизменяемого духом. Полученное таким образом изменяется, и обработанный материал именно потому, что он подвергается обработке, обогащается и вместе с тем сохраняет­ся,,.

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ռուսաստանում Ալեքսանդր II-ի կողմից իրականացվել են ազատագրական բարեփոխումներ 1860-1870- ական թվականներին։

2. 1870 թ. մայիսի 14-ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ. դեկտեմբերի 20-ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր սեփականություն:

3. Վարչական հերթական փոփոխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների։ Երևանը Նահանգը օրենքով տրոհվեց հինգ նահանգների՝ Նախիջևանի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի և այլն։

4. Ելիզավետպոլի նահանգի մեջ ամփոփվեցին Արցախը, Գանձակը, Զանգեզուրը, իսկ Լոռին ու Ջավախքն ընդգրկվեցին Թիֆլիսի նահանգի կազմում: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին կցված տարածքներից ստեղծվեցին Կարսի և Բաթումի մարզերը:

5.1899 թ. գործարկվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին, իսկ երեք տարի անց՝ Ալեքսանդրապոլ-Երևան հատվածը: Երկաթուղին պայմաններ ստեղծեց կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար:

6. Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը կենտրոնացած էր Ալավերդիում և Կապանում: Հայկական գյուղը, չնայած դանդաղ, բայց մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ: Փոխվում էին հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկանց աշխարհայացքն ու կենցաղը:

7. XIX դ. երկրորդ կեսին ռուսական ինքնակալությունը սաստկացրեց իր գաղութային քաղաքականությունն ազգային երկրամասերում: Անդրկովկասի նվաճումից հետո ռուսական արքունիքի սևեռուն նպատակն էր աստիճանաբար ռուսականացնել տեղական ժողովուրդներին:

8. 1894 թ․ ցարի հրամանով արգելվեց տարրականից բարձր հայկական դպրոցներ ունենալը։ Դրա գործադրման արդյունքում փակվեց հայկական 300 դպրոց։

Խնդիրներ կրկնողության համար

Լուծի՛ր խնդիրներն անպայման համակարգերի միջոցով՝ ներմուծելով x և y փոփոխականները.

1) Դպրոցականները էքսկուրսիա գնացին: Նրանք վերադարձան այլ ճանապարհով, որ 7 կմ-ով կարճ էր առաջինից: Որքա՞ն է յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը, եթե դպրոցականներն ընդամենը անցան 41 կմ:

y = x + 7

x + x + 7 = 41

2x = 34

x = 17

y = 21

2) Դպրոցը ձեռք բերեց 4 բազկաթոռ և 2 սեղան, դրանց համար վճարելով 36 000 դրամ: Եթե գնվեր 2 բազկաթոռ և 3 սեղան, ամբողջ գնումը 14 000 դրամ-ով պակաս կլիներ: Առանձին-առանձին որքա՞ն  արժեն բազկաթոռը և սեղանը:

4x + 2y = 36000

2x + 3y = 22000

2x + y = 18000

y = 18000 – 2x

2x + 54000 – 6x = 22000

-4x = – 32000

x = 8000

y = 2000

3. x+ y = 428

x/4 + y = 218

x + 4y = 872

x = 280

y = 148

4. 2x + x = 49

x = 17

5. 3x – 15 = 66

x = 27

6. x+y = 46

x – y = 12

x = 29

y = 17

7. 3x + 4x= 84

x = 12

Պատ․՝ 36, 48:

8. 3x – x = 38

x = 19

Պատ․՝ 19, 57:

9. 4x + x = 115

x = 23

Պատ․՝ 92, 23:

Հունվարի 30-ից-փետրվարի 3

Դասի թեմա՝ Թթվածին՝ քիմիական տարր և պարզ նյութ: Թթվածնի տարածվածությունը բնության մեջ,շրջապտույտը:

Հայերեն անվանումԼատիներեն անվանումՔիմիական նշանՔիմիական
 նշանի արտասանություն
Հարաբերական ատոմային զանգված (Ar)Օքսիդացման աստիճանըմիացություններում
ԹթվածինOxygenium      Օ        Օ15,999416Հիմնականում՝ −2,պերօքսիդներում՝ −1,ֆտորի հետ միացություններում՝
+1 և +2

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:

Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

th.jpg

          Թթվածնի ատոմի կառուցվածքը

Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:

Թթվածնի մոլեկուլի մոդել  

th (1).jpg

Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բուսական և կենդանական օրգանիզմները։Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։

Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։

Պատասխանել հարցերին

  1. Որքա՞ն է թթվածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը թթվածնի պարզ նյութում:

Թթվածնի վալենտականությունը =2, օքսիդացման աստիճանը հիմնականում -2 է, միայն H2O2-ում -1 է, ֆտորի հետ միացություններում +1 և +2։

  1. Ի՞նչ կապեր են առկա թթվածին պարզ նյութի մոլեկուլում:

Կովալենտ ոչ բևեռային կապ է։

  1. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Ո՞րքան է խառնուրդի զանգվածը(գ):

m (խառնուրդ) = m(O2) + m(O3) = 80 + 144 = 224

Գործնական աշխատանք

84.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

85.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

86 Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

87.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող- մանրէածին
միայնակ ապրող- մենակյաց
մեգով պատված- միգապատ
անուշ բուրող- անուշաբույր
թախծոտ դեմքով- թախծադեմ
միրգ տվող- մրգատու
նոր տնկած- նորատունկ
շահույթ բերող- շահութաբեր
շեկ մազերով- շիկահեր
շատ շնորհներ ունեցող- շնորհալի
ոսկուց ձուլված- ոսկեձույլ

88. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

89. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

90.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

91.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս – Լուսիկ, Լուսինե, լեռ – Լեռնիկ, Լեռնուհի, գառ – Գառնիկ, թագ – Թագուհի, նազ – Նազիկ, Նազելի, Նազան, վարս – Վարսինե, Վարսենիկ, Վարսիկ, վարդ – Վարդուհի, Վարդան, Վարդանուշ, ցող – Ցողիկ, արծիվ – Արծվիկ, սաթ – Սաթիկ, Սաթեն, Սաթինե խաչ – Խաչիկ, Խաչատուր:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

92.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

Սարսափ – ահ, ավարտ – վերջ, գրոհ – հարձակում, տանջանք – տառապանք, ծիծաղ – քրքիջ, որոշում – վճիռ:

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ – բույր, բողոք – գանգատ, հռչակ – համբավ, ցավ – կսկիծ, վախ – երկյուղ, զայրույթ – ցասում:

Օրվա ամփոփում

Այսօր մենք ունեցանք պար, դրանից հետո գնացինք Արևմտյան դպրոց, որ պատրաստենք պանիր։ Պանիր պատրաստելու համար մեզ պետք էր կաթ և պեպսին (մի տուփը նախատեսված է 100լ կաթի համար)։ Սկզբում մենք կաթը տաքացրեցինք հետո թողեցինք սառի, լցրեցինք պեպսին հետո մի քանի րոպե սպասելուց հետո լցրեցինք քամիչի մեջ և վաղը պատրաստ կլինի պանիրը։ Մենք այսօր ունեցանք շատ հետաքրքիր օր։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։