Երրորդ օրվա ամփոփում

Ընկեր Հասմիկը և ընկեր Շուշանը կազմակարպեցին հետաքրքիր էքսկուրսիա։ Վաղ առավոտյան մենք ուղևորվեցինք դեպի Սևաբերդ։ Սևաբերդում շատ ձյուն կար,որ հասնում էր իմ ծնկներին։ Այնտեղ սահնակներով և փուչիկներով սահեցինք։ Ընկերներիս հետ պառկեցինք ձյան վրա և պատրաստեցինք հրեշտակ։ Մենք ձնագնդիկով խաղացինք։ Հետո ուրախ և զվարթ վերադարձանք դպրոց։ Մենք հիանալի օր ունեցանք։

Երկրորդ օրվա ամփոփում

Ես և իմ ընկերները դպրոցի ավտոբուսով գնացինք ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ սահնակներով և փուչիկներով սահեցինք։ Գեղեցիկ ձնեմարդ պատրաստեցինք։ Ընկերներիս հետ ձնագնդիկով խաղացինք։ Հետո մենք ավտոբուսով վերադարձանք դպրոց։ Մենք լավ տպավորություններով վերադարձանք տուն։

Տեղեկություններ Սևաբերդի մասին

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Սևաբերդ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Կոտայքի շրջան - Aniarc

1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին։ Նրանք, տպավորված գյուղամերձ ամրոցի՝ հատկապես գյուղահայաց հյուսիսային որմի մռայլ գույներից (բերդի այս որմը տարվա ընթացքում ամենաքիչն է լուսավորվում), գյուղը կոչել են Ղարաղալա (թրգմ.՝ սև բերդ), որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ։

Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Սեպտեմբերի 25-ին ՝մի գեղեցիկ օր,որոշեցինք գնալ Կասկադ,ապա՝ Գաֆէսճեանի արվեստի կենտրոն։ Կասկադում մենք տեսանք Ալեքսանդր Թամանյանի արձանը։ Գաֆէսճեանի արվեստի կենտրոնում մենք տեսանք գեղեցիկ և հետաքրքիր ցուցանմուշներ և արձաններ։

Մենք շարժասանդուղքով բարձրանալիս նույնպես տեսանք հետաքրքիր արձաններ։ Ինձ ամենից շատ դուր եկան Սվարովսկի քարերով պատված ջահերը։ Իսկ հետո երգ ու պարով քաղաքային բուռն թափառումներից հոգնած՝ վերադարձանք տուն։