Դաս 14. (19.12-23.12)

Թեմա՝

§25. Մեխանիկական ալիքներ: 

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական:

Պարբերական ալիքներ են կոչվում՝ միջավայրի մասնիկների շարժումը, երբ այդ միջավայրով ալիք է տարածվում, կրկնվում է բազմիցս։

2.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը:

Օդի սեղմում-ընդարձակումները, հաղորդվելով շերտից շերտ և տարածվելով սենյակով մեկ, կհասնեն նաև վարագույրին՝ ստիպելով վերջինիս տատանվել։

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:

Դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է։ Այդպիսի ալիքներն անվանում են մենավոր ալիքներ։

4.Ինչպե՞ս կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  «վազող» մենավոր ալիքը: Իսկ պարբերական ալիքը:

Պարանի մի փայրը պետք է ամրեցնել որևէ անշարժ առարկայի, իսկ մյուս ծայրն ուժեղ ձգել։ Այնուհետև ձեռքով պարանի այդ ծայրը կտրուկ մի կողմ տանենք և բերենք։ Պարանի երկայնքով “վազում” է դեֆորմացիայի մենավոր ալիքը։

Այժմ պարանի ծայրը տատանման մեջ դնենք։ Այլ կերպ ասած՝ այդ ծայրին հարող տեղամասը պարբերաբար դեֆորմացիայի ենթարկենք։ Այս անգամ “վազող” ալիքները պարբերական են։

5.Ի՞նչ օրինակներով կարելի է համոզվել,որ ալիքի տարածման ժամանակ նյութ չի տեղափոխվում:

Օրինակ՝ եթե ջրի վրա դնենք փայտ և ալիք առաջացնելով դիտենք, թե ինչպես է այն ջրում տարածվելով հասնում փայտին և շարունակ տարածվել, իսկ փայտը միայն վեր ու վար շարժումներ է կատարում։ Բայց տատանվող մարմինը օժտված է էներգիայով։ Նշանակում է այդ էներգիան փայտիկին է փոխանցվել ջրի մակերևույթի միջոցով։ Ուրեմն ալիքը տարածվելիս իր հետ “տեղափոխում” է էներգիա, ավելի կոնկրետ ասած՝ օժտված է էներգիայով։ Ալիքը “տեղափոխվում” է, իսկ փայտի կտորին հարող տեղամասում ջուրը չի տեղափոխվում ալիքի հետ։

6. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին:

Բոլոր մեխանիկական ալիքներին բնորոշ է այն, որ նրանց տեղափոխում է էներգիան։

7. Բացատրել թե ինչպե՞ս է գոյանում առաձգական ալիքը:

Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ Այդ պատճառով էլ առաձգական միջավայրում տարածվող մեխանիկական ալիքներն անվանում են առաձգական ալիքներ։

8. Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական: Բերել լայնական ալիքների օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Այդպիսին էր, օրինակ, պարանի երկայնքով «վազող» ալիքը։

9. Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական: Բերել երկայնական ալիքների օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Օրինակ՝ օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղմման դեֆորմացիայի ալիքները։

Գործնական աշխատանք

69.Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Ահ – երկյուղ, ծուղակ – թակարդ, թախանձանք – աղերսանք, թովչանք – հրապուրանք, ընչազրկություն – աղքատություն։


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ակնածանք ,տենչանք:

Հռչակ – համբավ, առաջաբան – ներածություն, ավար – կողոպուտ, հարգանք – ներածություն, բաղձանք – տենչանք։

70.Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն – աչալուրջ, առաքինի – պարկեշտ, առույգ – եռանդուն, տրտում – թախծոտ, թանձր – խիտ։


2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, անզոր, կասկածամիտ:

Բանիմաց – լավատեղյակ, թույլ – անզոր, թերահավատ – կասկածամիտ, հնազանդ – հեզ, շողոքորթ – կեղծավոր։

71.Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել – պղծել, ըմբոստանալ – ընդվզել, գովել – դրվատել, վատաբանել – փնովել, խաղաղվել – հանդարտվել։


2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Թմրել – ընդարմանալ, հավաքել – ժողովել, շահագործել – ճնշել, դժգոհել – տրտնջալ, վառել – հրկիզել։


72.Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն – պատերազմ, կորուստ – ձեռքբերում, բերկրանք – թախիծ, վերնահարկ – ներքնահարկ, հնազանդություն – ըմբոստություն։

73.Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ – թեթևամիտ, անագի – պոչավոր, լի – դատարկ, զուսպ – սանձարձակ, կայուն – անհաստատ։

74.Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել – ժամանել, հօդն ցնդել – հայտնվել, փրփրել – հանդարտվել, ատել – երկրպագել, մերժել – հաստատել։

75.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ- անկուշտ
անխռով- խռով
երերուն- աներեր
երջանիկ- ապերջանիկ
ուժեղ- անուժ
տարակուսելի- անտարակուսելի
կախյալ- անկախ
աղմկոտ- անաղմուկ
արատավոր- անարատ
զարդարուն- անզարդ
բարձրաձայն- ցածրաձայն
քաղցրահամ- դառնահամ
ընչատեր- ընչազուրկ
շնորհալի- ապաշնորհ
երախտագետ- երախտամոռ
գիտուն- անգետ

76.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ – ըմբիշ, բերկրանք – հրճվանք, կողով – զամբյուղ, ատելություն – հակակրանք, ուժ – զորություն, երաշխիք -գրավական։


բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արահետ – կածան, թագավոր – գահակալ, անուրջ – երազանք, հարգանք – ակնածանք, դրախտ – եդեմ, երեկո – մթնշաղ։


գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ – անկուշտ, ապերախտ – երախտամոռ, երկչոտ – անհամարձակ, դյութական – կախարդական, խարտյաշ – ոսկեգույն, արդարացի – շիտակ։


դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք – խինդ, կարեկցանք – խիղճ, դեզ – կույտ, խանդավառություն – եռանդ, իրիկնամուտ – վերջալույս, պատնեշ – պարիսպ։


ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուկ – գաղտնի, համեստ – խոնարհ, կայուն – ամուր, հիասքանչ – զմայլելի, անմիտ – ապուշ , խոժոռ – մռայլ։

77.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր- ավելի խոշոր, ամենախոշոր
բարձր- ավելի բարձր, ամենաբարձր
նոր- ավելի նոր, ամենանոր
ազնիվ- ավելի ազնիվ, ամենաազնիվ
գեղեցիկ- ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ
հին- ավելի հին, ամենահին
քաջ- ավելի քաջ, ամենաքաջ
խոր- ավելի խոր, ամենախոր
ուժեղ- ավելի ուժեղ, ամենաուժեղ
խելացի- ավելի խելացի, ամենախելացի

78. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց, կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Ես ազատ եմ, որովհետեւ…

Ես ազատ եմ, որովհետև կարողանում եմ արտահայտել իմ կարծիքը, որոշումներս ինքս եմ կայացնում և չեմ մտածում, թե ուրիշները ինչ կասեն։ Իմ կարծիքով ոչ մեկ չի կարող ունենալ լիովին ազատությունը, բայց նույնիսկ եթե ունենք չնչին գնահատենք և օգտագործենք։ Ես ազատ եմ, որովհետև ունեմ առողջ ընտանիք, որը միշտ ինձ աջակցում է։

Գործնական աշխատանք

63.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված
 արմատներով:

 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ: 

Թոքախտ, աղտոտել,
ոխակալ, ողնաշար,
վարքուբարք, վարկաբեկել
ուխտտադրուժ, ուղտատեր,
վարքուբարք, բարկություն,
թյուրիմացություն, ձյունաթույր,
համբույր, բյուրավոր: 

64.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր: 

 Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, 
անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի: 

65․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, 
իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են
 քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է
 օդային շինարարության մասին: 
Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով: 

Հարց-առաջադրանք՝ Ուրիշ ի՞նչ արտահայտություններ գիտես, բեր օրինակներ։ 

66․ Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
3. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
4. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
5. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
6. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
7.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

67․Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան (գիր) , մայրուղի, կատվազգի (կատու) , զարդանախշ, գլխապտույտ (գլուխ) , խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական (շեն) , լուսանկար (լույս) , գյուղամեջ, մայթեզր, կուտակել (կույտ) , բառիմաստ, ջրապտույտ (ջուր), տուֆակերտ, սրբապատկեր (սուրբ) , ուղղաձիգ (ուղիղ) ։

Հերման Հեսսե. «Դժվար ճանապարհը»

Հերման Հեսսե. «Դժվար ճանապարհը»:

1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Դժվար ճանապարհ»։

Իմ կարծիքով պատմվածքը վերնագրված էր «Դժվար ճանապարհ», քանի որ գլխավոր հերոսը անցնում էր դժվարությունների միջով։


2.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։

Ապա առաջնորդս ցատկեց դեպի կապույտը ու, վայր ընկնելով վառվռուն երկնքում, թռավ-հեռացավ․․․
Այժմ բարձունքում ճակատագրի ալիքն էր, այժմ այն հոշոտում էր իմ սիրտը, անձայն պատառ-պատառ անում։
Վերջապես ես նույնպես ցատկեցի, վայր ընկա, կրկին վեր թռա ու․․․ ես սավառնեցի։ Օդի սառը հորձանքով կապկպված՝ երանությամբ սլացա ու, բերկրանքի ցավից ճառագելով, երկնասլաց մխրճվեցի Անհունի մեջ, ես հանգիստ առա իմ Մոր կրծքին։


3.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերությունները:

Համեմատություն
Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։
Փոխաբերություն
Մեռնող ճրագ, ծաղրական օղակ, երկնային լիճ:

 4․Պատմվածքի գլխավոր հերոսին`

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Հերոսը թույլ էր, բայց իր մեջի առաջնորդը ավելի ուժեղ էր, քանի որ նրան ստիպեց և նա հավաքեց իր ուժերը և առաջ գնացին։

  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Զզվելի, զզվելի էր այդ ճամփան անցնելը։ Զզվելի էր ինքդ քեզ այդ անհյուրընկալ ժայռախորշում տանջելը, քայլելը այդ սառնորակ առվի վրայով, մթության մեջ վեր մագլցելը այդ նեղ, խորդուբորդ վիհով։
– Անտանելի ճանապարհ է,- հապաղելով՝ ասացի ես։
Մեռնող ճրագի նման իմ մեջ թրթռաց ուժգին, անհավատալի, անհեթեթ հույսը, որ, միգուցե, կարող էինք հետ վերադառնալ, որ առաջնորդը կարող էր միտքը փոխել, որ կարող էինք զուր տեղը այդքան նեղություն չքաշել։ Այո՛, իսկ ինչո՞ւ՝ ոչ։ Այնտեղ, որտեղից մենք եկել էինք, հազար անգամ ավելի գեղեցիկ չէ՞ր։ Այնտեղ կյանքն ավելի լիառատ չէ՞ր հոսում, ավելի ջերմ ու սիրարժան չէ՞ր։ Եվ մի՞թե ես մարդ չէի՝ մի մանկամիտ ու վաղավախճան արարած, որն իրավունք ուներ մի փոքր երջանկության, մի անկյունի չափ արևի և կապույտով ու ծաղիկներով առլեցուն աչքեր ունենալու։
Ո՛չ, ես ուզում էի այնտեղ մնալ։

  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Ես փորձեցի ավելի ուժգին ու խորապես ցանկանալ, և երկնային լիճն էլ ավելի տարածվեց, իսկ արահետն ասես անցանելի դարձավ։ Ժամանակ առ ժամանակ ես առաջնորդին հավասար հեշտությամբ ու անտրտունջ մեծ տարածություններ էի վազքով կտրում-անցնում։ Հանկարծ, բոլորովին անսպասելի, մեր առջև արևից շիկացած մթնոլորտում, նկատեցի գագաթը՝ զառիվեր ու սահուն։
Գագաթին չհասած՝ հաղթահարեցինք նեղ խորշը, արևը թափանցեց իմ կուրացած աչքերով ներս։ Երբ ես կրկին բացեցի աչքերս, ծնկներս դողացին այդ ճնշումից, քանի որ ես ազատորեն ու անդադար նայում էի զառիվեր լեռանը և այն իրենով շրջափակած անվերջանալի երկնային տարածությանն ու կապույտ, երկչոտ խորությանը, և միայն լեռան անձուկ գագաթն էր նեղլիկ սանդուղքի նման դուրս ցցվել մեր առջև։

Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Anatomy.jpg

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։

img10.jpg

Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։

Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։

Ոսկրերի աճը

Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։

Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր, օրգանական միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝ 22%:

Գազի հարաբերական խտությունը

Նյութի խտությունը որոշակի քանակով նրա զանգվածի և ծավալի հարաբերությունն է, որը հաշվում են ֆիզիկայի դասընթացից ձեզ արդեն հայտնի հետևյալ բանաձևով`
p=mV, որտեղ համարիչում նյութի զանգվածն է, իսկ հայտարարում՝ նյութի ծավալը:Միավորների միջազգային համակարգում նյութի խտության չափման միավորը կգ/մ³  է, սակայն քիմիայի դասընթացում նպատակահարմար է այլ միավորների կիրառումը.              
պինդ նյութերի դեպքում՝ գ/սմ³, hեղուկների դեպքում՝ գ/մլ, իսկ գազային նյութերի դեպքում՝ գ/դմ³, կամ՝ գ/լ
Ավոգադրոյի օրենքից բխում է, որ գազի խտությունը (գ/լ) կարելի է հաշվել ըստ  ρ=MVm բանաձևի, որտեղ համարիչում տվյալ գազի մոլային զանգվածն է (գ/մոլ), իսկ հայտարարում գազի մոլային ծավալն է, որը բոլոր գազերի համար նույն արժեքն ունի. նորմալ պայմաններում  այն հավասար է 22,4 լ/մոլ:
Եթե հայտնի է հետազոտվող գազի խտությունը, ապա կարող ենք հաշվել նրա մոլային զանգվածն ըստ հետևյալ բանաձևի՝ M=p⋅Vm
Խտության բանաձևից հետևում է նաև, որ տարբեր գազերի խտությունները հարաբերում են իրար այնպես, ինչպես նրանց մոլային զանգվածները` p1p2=M1M2

Եթե  p1=p2, ապա՝  M1=M2, իսկ եթե p1⟨p2, ապա՝  M1⟨M2, այլ կերպ ասում են՝  առաջին գազը թեթև է երկրորդ գազից և հակառակը:

image102.jpg

Օգտվելով գազի խտության հայտնի բանաձևից, կարող ենք արտածել հարաբերական խտությունը հաշվելու ևս մեկ բանաձև.   

p1=m1/V1,   p2=m2/V2,   հետևաբար՝  D=p1/p2

Նկատի ունենալով, որ միատեսակ պայմաններում բոլոր գազերի մոլային ծավալները հավասար են, կարող ենք զանգվածների հարաբերության փոխարեն կիրառել գազերի մոլային զանգվածների հարաբերությունը.

m1m2=n1⋅M1/n2⋅M2=M1/M2, և ստանալ կիրառման տեսակետից առավել հարմարավետ բանաձև՝ D=M1/M2

Գործնական աշխատանք

55․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

Երկճյուղ, երկգլուխ, երկգլխանի, երկամյա, եռակի, եռամյա, եռագլուխ, եռյակ, եռապատիկ, քառակի, քառյակ, քառամյա, քառապատիկ, յոթգլխանի, յոթամյա, յոթապատիկ, իննամյա, իննապատիկ, տասնամյա, տասնապատիկ, քառասնամյա, քառասնապատիկ։

56. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա․Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդը քնած  է անցկացնում:

բ․Կալիֆոռնիացի քառասուն ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ ինսունիննը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր:

57․Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է: 

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Նապաստակը հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց և մուշ-մուշ քնեց, իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Կրիան նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:

58․Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում: 

Գործնական աշխատանք

50․Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեց մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

51․ Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
 Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը: Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի: Գրքերը երեք հարյուրական էջ ունեն։
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ: Պայթուցիկները թաքցրել էին երրորդ տակառի մեջ:
 Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով: Հյուրանոցի համար վաթսուն սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել: Քաղաքի համար 133 դպրոցը նոր էր կառուցվել:

52․ Տրված թվականները խմբավորի՛ր։

ա) ըստ կազմության (պարզածանցավորբարդբարդածանցավոր).
բըստ նրաթե ի՛նչ են ցույց տալիս (քանակթվային բաշխումթվային կարգ).
գըստ նրաթե ինչպե՛ս են գրվում (կիցանջատգծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

Հարյուր քսան – բարդ, քանակ, անջատ, վաթսուն – ածանցավոր, քանակ, կից, երրորդ – ածանցավոր, թվային կարգ, կից, յոթ – պարզ, քանակ, կից, տասը-տասը – բարդ, թվային բաշխում, գծիկով, չորրորդ – ածանցավոր, թվային կարգ, կից, վաթսունմեկերորդ – բարդածանցավոր, թվային կարգ, կից, ինը – պարզ, քանակ, կից, քառասուն-քառասուն – բարդ, թվային բաշխում, գծիկով, հազար ինը հարյուր իննսունվեց – բարդ, քանակ, անջատ, մեկական – ածանցավոր, թվային բաշխում, կից, հարյուր ութսուներեքերորդ – բարդածանցավոր, թվային կարգ, անջատ, կից, երկու հազար հինզ հարյուր տասնվեց – բարդ, քանակ, անջատ, հինգական – ածանցավոր, թվային բաշխում, կից, տասնյոթերորդ – բարդածանցավոր, թվային կարգ, կից, քառասուներորդ – ածանցավոր, թվային կարգ, կից։

53. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ, չորս,  հինգ, ութ, ինը, տասը, տասնինը:

Մեկ – մեկ-մեկ, մեկական, առաջին, չորս – չորս-չորս, չորսական, չորրորդ, հինգ – հինգ-հինգ, հինգական, հինգերորդ, ութ – ութ-ութ, ութական, ութերորդ, ինը – ինը-ինը, իննական, իններորդ, տասը – տասը-տասը, տասական, տասներորդ, տասնինը – տասնինը-տասնինը, տասնիննական, տասնիններորդ։

54․ Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական: