Թռչուններ

Օձակեր արծիվ

Օձակեր արծիվ ճուռակների ընտանիքին պատկանող, եվրոպական օձակեր, գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Հայաստանում բնադրող-չվող է և քիչ տարածված։

Սակավաթիվ, կրճատվող թվաքանակով, մասնատված արեալով տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախնական տվյալներով Հայաստանում հաշվառվում են 10-30 բնադրող զույգ: 2008 թվականի տվյալներով Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 4 առանձնյակ:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում և «Դիլիջան» ազգային պարկում:

Սպիտակագլուխ անգղ

Սպիտակագլուխ անգղ ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ, նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ։

Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից` Հարավային Եվրոպայով դեպի հարավ` մինչև Կենտրոնական Ասիա, Տաջիկստան և Ալթայ։

Քարարծիվ

Քարարծիվ ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Նախկինում համարվում էր տափաստանային արծվի ենթատեսակ, ներկայումս առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ։

Մարմնի երկարությունը 60-72 սմ է, թևերի բացվածքը՝ 159-183 սմ։ Արուների քաշը 1,6-2 կգ է, էգերինը՝ 1,6-2,5 կգ։

Տարածված է տափաստաններում, սավաննաներում, ցածր խոտածածկով վայրերում, ուր տեսանելիությունը սահմանափակված չէ բնական արգելքներով։ Հանդիպում է Ասիայում և Աֆրիկայում։

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը․

  1. Նշել հետևյալ ծալքաբեկորաբոր լեռնաշղթաները. 
    Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Միափորի, Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի։

Հայկական լեռնաշխարհ

1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

Հայկական լեռնաշխարհից դեպի արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը։ Արևելքում ՝ Կուր-Արքասյան դաշտավայրն է, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում ՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:


2.Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնականսահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին, իսկ արևմուտքում` Թուրքիային:


3.Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:

Աշխարհագրական դիրք, երկրի մակերևույթի վրա որևէ աշխարհագրական օբյեկտի դիրքն է այն օբյեկտների նկատմամբ, որոնց հետ գտնվում է մոտ փոխազդեցության մեջ։
1․ մաթեմատիկա-աշխարհագրական
2․տրանսպորտա-աշխարհագրական
3․տնտեսա-աշխարհագրական
4․ֆիզիկա-աշխարհագրական
5․քաղաքա-աշխարհագրական


4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:

Օրինակ՝  եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովից ծով պետություն։ Ունեցել է բարեկազմ հարևաններ և լինելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ հզորացել է, և բարգավաճել։ Այս պարագայում նրա դիրքը շատ նպաստավոր է եղել։ Բայց եղել է նաև ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, թալանվել է, զրկվել պետական անկախությունից և անցել է տևական պատերազմների միջով։ Այս պարագայում Հայաստանի դիրքը եղել է ոչ նպաստավոր և գրանցել մեծ կորուստներ:


5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են ՝ արտաքին պատճառները և ներքին պատճառները: Արտաքին պատճառներ կարող են լինել հարևանների հետ հարաբերությունը, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ։ Ներքին պատճառներ կարող են լինել ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ:

Ավստրալիա

Դասի հղում։

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:

  1. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիայի ընդերքը հարուստ է՝ ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։ Կլիման տաք է և չոր, որի պատճառով տարածքում ոռոգման կարիք ունեն։

  1. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստրալիայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները՝ հողերը, ջրային ավազանները, անտառները, օգտակար հանածոները։

  1. Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1. Ավստրալիան համարվում է հակադրությունների վիճակ, քանի որ քաղաքակիրթ քաղաքները գտնվում են ամայի լողափերին մոտ:

2. Հին ժամանակներում Ավստրալիան ուներ ավելի քան 30,000 աբորիգեն մարդ:

3. Ավստրալիան ամենաքիչը հավանական է խախտում օրենքը:

4. Ավստրալիայի քաղաքացիները փող չեն խնայում պոկեր խաղալու համար:

5. Ավստրալիայի կանանց մեծ մասն ապրում է 82 տարեկան:

6. Ավստրալիան աշխարհում ամենամեծ ցանկապատն ունի:

7. Ստեղծվեց Ավստրալիայի առաջին լեսբուհի և գեյ ռադիոն:

8. Ավստրալիան համարվում է երկրորդ նահանգ, որտեղ կանայք ունեն ընտրելու իրավունք:

9. Ամենաշատ թունավոր կենդանիները հայտնաբերվել են Ավստրալիայում:

10. Ավստրալացին, ով չի ներկայացել քվեարկությանը, կվճարի տուգանք:

Չինաստան

Դասի հղում։
Այլ հղումներ 1 2, 3․

Չինաստանի բնակչությունը 

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Մոնղոլիա, Հնդկաստան, Հյուսիսաին Կորեա, Բութան, Նեպալ, Մյանմար, Լաոս և Վիետման։

  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը Ռուսաստանից և Կանադայից հետո իր տարածքով աշխարհում երրորդամենամեծ երկիրն է և ըստ տարբեր գնահատումների իր ընդհանուր տարածքովհանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ ամենամեծ երկիրը Ռուսաստանից,Կանադայից և ԱՄՆ-ից հետո: Չինաստանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 9 600 000 կմ2:

  1. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաներ, կենցաղային իրեր և հագուստի մեծ պաշարներ:

  1. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Ածխի պաշարներով հարուստ է Հյուսիսային և Հարավարևմտյան Չինաստանում։ Նավթի զգալի պաշարներ կան երկրի հյուսիս-արևելքում և արևելքում, երկաթի հանքաքարի հյուսիս-արևելքում ու արևելքում, Յանցզի գետի հովտում Բեյջինի մոտ, Ներքին Մոնղոլիայում։

  1. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի առաջատար ճյուղերից են արդյունաբերությունը և ծառյողականությունը։

Պեկին - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ադրբեջան

Դասի հղում։

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է։ Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասի։ Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները։ Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը։ Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախաջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է։

  1. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ պատճառով էլ մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։

  1. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Վիթխարի է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով: Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները: Շատ են հանքային աղբյուրները:

Վրաստան

Դսաի հղում։

Այլ հղում՝ 1, 2

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք, քանի որ Սև ծովի արևելյան ափին է գտնվում: Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:

  1. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը՝ որպես կանոն մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից է, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

  1. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Սև ծովը Վրաստանի աշխարհագրական դիրքում շատ մեծ դեր ունի, Սև ծովից հիմնական եկամուտի աղբյուրն է կազմում արտահանումը նավերի օգնությամբ:

  1. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման հիմնական նախադրյալը աշխարհագրական դիրքն է։

  1. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

Հայ-վրացական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի հանրապետության  համար: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բարի դրացիական են, զարգանալ կարելի է հենց այդ ուղղությամբ ՝ խորացնել բարեկամական հարաբերությունները:

Իրան

Դասի հղում։

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ-երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանի առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտն է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանի ընդերքը հարուտ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Հսկայական են հանքային աղերի պաշարները։

  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրայլներն են արդյունաբերությունը և տնտեսությունը։

  1. Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Իմ կարծիքով հայ-իրանական հարաբերությունները կզարգանան արդյունաբերության և գյուղատնտեսության ուղղությամբ, որովհետև Իրանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ զարգացած է։

Թուրքիա․ քոլեջ

Դասի հղում։

Այլ հղում․ 1, 2․ 3.

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում, սակայն նրա (97%)-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում: Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում:

  1. Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

Առաջ Թուրքիան եղել է կայսրություն, իսկ կայսրություններին բնորոշ է լինել բազմազգ։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները մեծ մասամբ ոտնահարվում են։

  1. Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։

Ասիական երկրների շարքում՝ Թուրքիան առանձնանում է սնդիկի, ծարիրի, քրոմի, վոլֆրամի, պղնձի։ Կան նաև նավթի, գազի պաշարներ։ Թուրքիան աչքի է ընկնում նաև զբոսաշրջության ռեսուրսներով։

Հարավ-արևմտյան Ասիա

Դասի հղում ։

Այլ հղում՝ 1, 2

Ասիայի պետությունները և մայրաքաղաքները։

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։

Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ 

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։

Հայաստանի համար վատ է այն, որ նրա տարածքում չկան ծովային նավահանգիստներ։ Հայաստանը լեռնային երկիր է և չունի այդքան շատ տափաստաններ, ինչի պատճառով է չկան բավականին անտառներ, բայց փոխարենը Հայաստանը հարուստ է քարի պաշարներով։

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետությունները և դրանց ափերը ողողող ջրային ավազանները։
  1. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։

Խթանիչներ – Հարավ-արևմտյան Ասիայի երկրներում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների նավթի 2/3, գազի պաշարների 1/4։ Այդ տարածաշրջանը հարուստ է նաև մետաղներով և այլ օգտակար հանածոներով։

Խոչընդոտներ – Անապատային և լեռնային տարածքները, որոնք բարենպաստ չեն գյուղատնտեսության, նաև տրանսպորտի զարգացման համար։ Տարածաշրջանը անկայուն է, շատ են պատերազմները ու հակամարտությունները, տարածաշրջանի խոշոր և հարուստ երկրները միապետություններ են, ինչը խանգարում է տնտեսության և գիտության զարգացմանը։

  1. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։

Տարածաշրջանում կան հնագույն, հազարամյակների պատմություն ունեցող ազգեր և քաղաքներ։ Դրանցից են Երուսաղեմը, Թեհրանը, Երևանը, Պերսեպոլիսը, Բեյրույթը, Պալմիրան և այլն։ Դրանց կողքին կան նաև ժամանակակից նոր քաղաքներ, երկրաքերերով և գեր ժամանակակից ինֆրակառուցվածքով, ինչպես օրինակ՝ Դոհան, Դուբայը։

  1. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը։

Տարածաշրջանի երկների մեծ մասը ավանդական մահմեդական երկրներ են, որտեղ կրոնի դերը շատ բարձր է։ Այդ հասարակություններում գոյություն ունի տղամարդու, արու զավակի պաշտամունք։ Այդ պատճառով բարձր է սեռական սկզբունքով հղիության ընդհատման դեպքերը։

  1. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Տարածաշրջանը ինտեսիվ տնտեսական զարգացում է ապրում։ Այդ տարածաշրջանում են գտնվում ածխաջրային էներգակիրների ամենահարուստ պաշարները։