Ինչ է իշխանությունը

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։

Էկտոնը ասել է․ իշխանությունը այլասերելու միտում ունի, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակը։ Իշխանության նկարագրման այսպիսի վերաբերմունքը կարելի է հասկանալ հատկապես երբ այն հիմնված է բռնության, ուժի և ագրեսիայի վրա։ Բայց ուժը ոչ միշտ է իշխանության տարր։

Իշխանությունը դասակարգվում է ըստ հետևյալ ձևերի՝

  1. Իշխանություն հիմնված հարկադրանքի վրա- հարկադրվողը հավաստում է, որ ազդեցություն գործողը հնարավորություն ունի պատժելու։ Իշխանության այս ձևը կիրառելի է միայն այն դեպքում, երբ պետք է խիստ վերահսկման համակարգ։
  2. Իշխանություն հիմնված պարգևի վրա- կատարողը հավաստում է, որ ամեն ինչ ըստ պլանի կատարելու դեպքում կստանա լրացնել պահանջմունքների բավարարում։
  3. Փորձագիտական իշխանություն- կատարողը հավաստում է, որ ազդեցություն գործողը ունի հատուկ գիտելիքներ։

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Հանդուրժողականությունտոլեռանտությունհանդուրժել սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։ Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։ Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել։

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն։ Ըստ որի՝ ոչ ոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան։

Հավասարություն

Մարդիկ միշտ պայքարում են հավասարության համար։ Անհավասարություն տիրում է միշտ երկրների միջև, սեռերի միջև, ռասսաների միջև և այլն։ Օրինակ՝ շատ վաղուց կար մի անհավասարություն սևամորթների և սպիտակամորթների, որտեղ սևամորթները ստրուկներն էին, իսկ սպիտակամորթները հարուստները։ Այսօր շատ սևամորթներ փորձում են պայքարել իրենց կյանքի համար։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ երբենք չպիտի մարդուն քննադատենք իր ռասսայի, սեռի կամ ազգի համար։

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Արդարությունը ունի երկու կողմ ՝ իրավական և բարոյական, որոնցից իրավականը կարգավորվում է օրենքներով, իսկ բարոյականությունը հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական նորմեր։

Իրավականի դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով։ Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք։

Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։ (Մարտին Լյութեր Քինգ)

Խմբեր, շերտեր, համայնքներ

Հասարակական խմբեր

Հասարակությունը կազմված է բազմաթիվ մեծ ու փոքր խմբերից։ Դրանց մի մասն առաջանում է ինքնաբերաբար, այսինքն՝ խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ՝ ընտանիքը։ Ոմանք ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ, օրինակ՝ բանակը։ Կան խմբեր, որոնք կայուն են ու գոյություն ունեն երկար ժամանակ, և խմբեր, որոնք ավելի կարճատև են։

Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախԽմբեր, որոնք մենք ենք ընտրել
Գյուղաբնակներ, քաղաքաբնակներԵրաժիշտներ, մարզիկներ, նկարիչներ
Հայեր, հույներ, հնդիկներԶբոսաշրջիկներ, ճամբարականներ և այլն
ԸնտանիքՈւրախների և հնարամիտների ակումբ

Սոցիալական շերտեր

Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը, խավերը, դասակարգերը։ Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտություններից մեկի ներկայացուցիչները՝ սոցիոլոգները, կարծում են, որ հասարակական խմբերի բազմազանությունը նախ և առաջ հետևանք է մարդկային գործունեության հիմնական տեսակների բազմազանության (տնտեսական, քաղաքական և այլն): Օրինակ՝ տնտեսական գործունեությունը հանգեցրել է հարուստների, միջին խավի և աղքատների գոյությանը, իսկ քաղաքական գործունեությունը՝ առաջնորդների և հետևորդների, ղեկավարների և ենթակաների առաջացմանը։ Մտավոր գործունեության առանձնանալու արդյունքում ի հայտ են եկել մտավոր (մանկավարժ, բժիշկ, նկարիչ և այլն) և ֆիզիկական (շինարար, հողագործ և այլն) աշխատանքով զբաղված մարդկանց խմբերը։

Համայնք

Համայնք հասակացությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ։

  • Առաջիկայում այստեղ համայնքի ղեկավարի ընտրություն կլինի։
  • Դպրոցի ծնողական համայնքը համաձայն չէ այդ առաջարկին։
  • Եվրոպական համայնքն իր աջակցությունն է հայտնում մեր երկրում ժողովրդավարական ընտրական համակարգի հաստատման ուղղությամբ արվող քայլերին։

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Արժեք, կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։

«Մարդն իբրև արժեք» գաղափարի շուրջ տարբեր մտորումներ կան: Ըստ մի կարծիքի` արժեքն ինքնին չի արտահայտվում, այլ մարդու նկատմամբ հարաբերության մեջ է դրսևորվում, որով մարդը, ինքն իր հանդեպ իրեն գնահատող լինելով, ինքնահռչակվում է որպես արժեք: Եվ մարդու հայտարարումը որպես գերագույն արժեք՝ բերում է ավելի ցածր կամ ցածրագույն արժեքների առկայության հաստատումը:

Մեկ այլ կարծիքով` մարդն արժեք է, քանզի գերագույն արժեք հանդիսացող մարդկային կյանքն է կրում իր մեջ: Այստեղ նույնանում են մարդու և կյանքի արժեք լինելու հաստատումները, ինչի եզրահանգումն այն է, որ մարդկային կյանքն է արժեքը: Սա համահունչ է քրիստոնեության մեջ արտահայտված տեսակետին մարդկային կյանքի գերագույն արժեք լինելու վերաբերյալ: Սակայն մարդկային կյանքն ինքնին չի գոյավորվում, այլ կայանում է մարդու վրա, մարդու միջոցով: Այս իմաստով ևս կարող ենք ասել, որ մարդն արժեք է:

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Երեխաների կյանքի ավելի լավ որակ։ Փոքր ընտանիքների երեխաներն իրենց ծնողներից ավելի շատ ուշադրություն են դարձնում ավելի բարձր որակի `առաջ բերելով ավելի մեծ ձեռքբերումներ:

Երջանկության առավելագույն մակարդակ։ Երջանկության մակարդակն առավելագույնի է հասցվում, երբ յուրաքանչյուր ընտանիքի համար երեխաների թիվը սահմանափակվում է երկուով: Նրանք, ովքեր ծնող են դառնում իրենց երիտասարդ տարիքում, որը սովորաբար կապված է ավելի մեծ ընտանիք ունենալու հետ, զեկուցում էին իջնող երջանկության հետագծերը, մինչդեռ երջանկության մակարդակը առավելագույնի հասցվեց, երբ ծնողները մեծ էին և նախկինում ձեռք էին բերել ֆինանսական և կրթական ռեսուրսներ:

«Դուք ծնվել եք ձեր ընտանիքում, իսկ ձեր ընտանիքը ծնվել է ձեր մեջ։ Վերադարձի ու փոխանակման հնարավորություններ չկան»։

Էլիզաբեթ Բերգ։

Մարդու պահանջմունքները

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնագիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Մասլոուի ստորակարգության մի մեկնաբանություն, պատկերված որպես մի բուրգ՝ ավելի հիմնական պահանջմունքները ներքևում։

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանականտեսություն է, որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավոր առարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։