Թեմայի անվանումը՝  <<Հալոգեններ>>

*1-   Ինչո՞ւ են 7րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին   անվանում «հալոգեններ», բնութագրեք այդ տարրերը       

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է:

Աստատը՝ At, ռադիոակտիվ տարր է, գործնականում  չի հանդիպում բնության մեջ, ատացվել է արհեստական ճանապարհով:

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ 

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությունը ջուր մատակարարրող կայաններում գազային քլորի օգտագործումը: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում:

Քլորի  զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ-իոններ է պարունակում արյան պլազման NaCl և KCl աղերի լուծույթների ձևով:

Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու: Բժշկության մեջ լայնութ են օգտագործվում են կերակրի  աղը ֆիզիոլոգիական և հիպերտոնին լուծույթները:

Կենտրոնական նյարդային  համակարգը շատ զգայուն է բրոմիդի իոնի նկատմամբ որն ունի հանդարտեցնող ազդեցություն:

Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում: Յոդի սպիրտային լուծույթը օգտագործվում է բժշկության մեջ մաշկի բորբոքումների և վնասվածքների դեպքում:


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Բոլոր հալոենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էեկտրոններ, ուժեղ օքսիդներ են: Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում  է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:


*5-Ինչպիսի՞  վալենտականությունը  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորը՝ Cl, ատոմային համարը 17, գտնվում է պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում:


*6-Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցետրացիան օդում մեծ է:

Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգինների հալման և եղման ջերմաստիճանները բարձրացնում են, մեծանում է խտությունը ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցույան ուժերի մեծացման հետ: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով , որոնք առաջաանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական  մակարդակի կենտ էլեկտրոնները զուգվելու հաշվին:


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները


Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության  միւոցներ, սինթետիկ  մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները և այդ պատճառով այն օգտագործվում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս՝ քլորն առաջացնում է ատոմական թթվածին է (O), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում:

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համաչ, ջուրը կարելի է արտահանել քլորով, եթե չանցնենք չափը:
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

NaCl աղի 0,9%-անոց ջրային լուծույթը կոչվում է ու ֆիզիոլոգիական լուծույթը:

Սպիտակուց

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել: Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը:

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։

Ածխաջրեր, (ածխաջրատներ, շաքարներ), քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cx(H2O)y։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։

Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարեւոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը:

Լաբորատոր փորձեր՝   սպիտակուցների  հայտնաբերման  և բնափոխման ռեակցիաներ

Փորձ 1. Սպիտակուցի  քսանտոպրոտոնային ռեակցիան. պեպտիդային կապի    

               հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Հարցադրումներ

1.       Քանի՞  միլիոն  նյութ  է  հայտնի  մարդկությանը….

Ներկայումս հայտնի է մոտ 16 միլիոն օրգանական միացություն:

2.       Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության  պատասխանը հիմնավորեք   օրինակներով

Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:

3.       Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության

Նյութերը ըստ ծագումնաբանության դասակարգվում են օրգանական և անօրգանական: Օրգանական նյութեր` ճարպերը, ամինաթթուները և այլն: Անօրգանական նյութեր ՝ թթվածին, կերակրի աղ և այլն։

4.       Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք  օրինակներ…

Անօրգանական նյութերի օրինակներ են օրինակ ՝ ծծմբական թթու (H2SO4), նատրիումի հիդրօքսիդ (NaOH), պղնձի քլորիդ (CuCl) և այլն:

5.       Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք  օրինակներ…

Օրգանական նյութերից են ՝ ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, էթիլ սպիրտը։

6.       Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞անօրգանականը, պատասխան հիմնավորեք:

Անօրգանական նյութերը ավելի շատ են, քանի որ ոչ բոլոր տարրերն են պարունակում ածխածին:

7.       Ո՞ր  նյութերն  են  կոչվում  օքսիդներ, հիմքեր,  թթուներ, աղեր սահմանեք, դասակարգեք, գրեք օրինակներ,  նշեք  ֆիզիկաքիմիական   հատկությունները:

Oքսիդներ

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

ԹԹուներ

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

9-րդ դաս. փետրվար 2024

Անհատական աշխատանք, քիմիա, կենսաբանություն — սպիտակուցներ

Ուղղորդող   հարցերը`

1. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք  նաև  անվանում  են կենսական  տարրեր

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակցուներ, ածխաջրեր, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, ճարպեր, լիպիդներ, նուկլեինաթթուներ, վիտամիներ և այլն), որոնք էլ ապափովում են կենդանի օրգանիզմի գործունեությունը։

2. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը՝մակրո-, միկրո-,ուլտրատարրեր

Մակրոտարերը կազմում են մեր օրգանիզմի 97%-ը, դրանք 6 հատ են՝ ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S):

3. Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, կենդանական  և  բուսական  բջիջների նմանությունները  և  տարբերությունները
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է բջիջը: Բջջի բաղադրությունն է ՝ 70- 80 % ջուր, 10- 20% սպիտակուցներ, 1- 5% ճարպեր, 0,2- 2% ածխաջրեր, 0,2- 2% նուկլեինաթթուներ:

4. Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
Գիտնականները դա ասում են, քանի որ սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում: Նրանք մեր օրգանիզմում կատարվող ռեակցիաների վրա են ազդում և շատ ֆունկցիաներ կատարում:

5. Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների,      վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում
Սպիտակուցները կատարում են կարգավորող, կառուցվածքային, շարժողական,  տեղափոխման, պահեստային, պաշտպանողական ֆունկցիաները: Աշխաջրերը կատարում են էներգիական և պաշտպանողական ֆունկցիաները: Ճարպերը կատարում են էներգիական, կառուցողական ֆունկցիաները:

6. Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:
Օրգանական նյութեր են օրինակ՝ ածխաջրեր, լիպիդներ, վիտամիններ, սպիտակուցներ, նուկլեինաթթնուներ, սախարոզ, գլյուկոզ։

7. Անկենդան և կենդանի աշխարհում ի՞նչն է նման և ի՞նչն է տարբեր։
Կենդանի աշխարհը կարողանում է ազատ շարժվել առանց արտաքին ուժերի միջամտության, սակայն անկենդան աշխարհը, ինչպես օրինակ սեղանը, քարը կամ արձանը չեն կարող շարժվել առանց մարդու՝ արտաքին ազդեցության։ Կենդանի մարմինները պայմանավորված են օրգանիզմների աշխատանքներով։

8. Կենդանական աշխարհը քանի՞ «թագավորության» է բաժանվում:

Բաժանվում է 4 «թագավորությունների»` կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ։

Քիմիա

Փորձ 1
Էթանոլի այրումը

C2H6O+3O2->2CO2+3H2O+Q

Փորձ 2
Հրավառություն

2Mg+O2->2MgO+Q

m(Mg)=3գ
m(MgO)=?գ

Նյութի քանակը որոշում ենք հետևյալ բանաձևով` n=m/M, m=n*M

Քիմիա

1.Տվեք օքսիդների խիստ սահմանումը: Ինչով են տարբերվում օքսիդները պերօքսիդներից:

Մոլեկուլում թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ։ Գոյություն ունեն նաև պերօքսիդներ, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2-ից մեծ է։ Այդ նյութերը ջրածնի պերօքսիդի H2O2, աղերն են՝ առավել ակտիվ մետաղների ու թթվածնի միացությունները՝ Na2O2, K2O2, KO2, BaO2 և այլն

2.Ստորև թվարկված օքսիդներից որոնք են սենյակային ջերմաստիճանում գազային վիճակում։

Ածխաթթու գազ

3.Հետևյալ օքսիդները խմբավորեք ըստ ձեզ հայտնի դասակարգման ու տվեք դրանց անվանումները։

Հիմնային օքսիդներ – Cao, BaO, K2O, BaO

Թթվային օքսիդներ – SO2, N2O5, SO3, Mn2O7

Երկդիմի օքսիդներ – ZnO, Al2O3

Անտարբեր օքսիդներ – N2O

4.Ըստ հետևյալ սխեմաների ավարտեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

Li + O2 → LiO2

Ba + O2 → BaO

P + O2 → PO2

Al + Cr2O3 → Al2O3 + Cr

Na2O + HCl → NaCl + H2O

BaO + H2SO4 → BaSO4 + H2O

Na2SO3 + HCl → NaCl + H2SO3

CrO + O2 → Cr + CO2

5.Գործնականում ինչպես կիրականացնենք հետևյալ փոխարկումները: Գրե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումը:

Cu-CuO-CuSO4-Cu(OH)2-CuCl2 -CuO

2Cu + O2 = 2CuO
CuO + H2SO4 = CuSO4 + H2O
CuSO4 + 2NaOH = Na2SO4 + Cu(OH)2
Cu(OH)2 + 2HCl = CuCl2 + 2H2O

6. Առաջարկեք FeSO4x7H2O բյուրեղահիդրատից (երկաթարջասպ)երկաթի (II) օքսիդի ստացման եղանակ: Գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

Տեղակալման ռեակցիա

1)Fe+H2SO4(նոսր)->Fe(+2)SO4(-2)+H2

Փոխանակման ռեակցիա

2) FeO+H2SO4->FeSO4+H2O

Չեզոքացման ռեակցիա

3)Fe(OH)+H2SO4->FeSO4+2H2O

7. Գրե՛ք հետևյալ թթուներին համապատասխանող օքսիդների (անհիդրիդների) քիմիական բանաձևերն ու տվե՛ք այդ օքսիդների անվանումները

HClO4 – պերքլորաթթու

HNO3 – ազոտական թթու

H2SeO4 – սելենաթթու

HNO2 – ազոտային թթու

H2CrO4 – քրոմաթթու

H2CO3 – ածխաթթու

H3BO3 – բորաթթու

HBrO3 – բրոմաթթու

Սպիտակուց

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում։

Նատրիում

Նատրիում, քիմիական տարր է, քիմիական բանաձևն է Na (լատին․՝ Natrium)։ 3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատոմային զանգվածը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s1։ K և L թաղանթները լրացված են։

Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները (22Na-ի T½ = 2,64 տարի)։

Նատրիումը արծաթա-սպիտակավուն, ալկալիական մետաղ է։

Հենրի Դևի

Նատրիումի միացությունները՝ կերակրի աղը և սոդան, հայտնի են շատ հին ժամանակներից։ Եբրայերեն neter (հունարեն՝ νίτρον, լատին․՝ nitrum) բառը հանդիպել է Աստվածաշնչում որպես նյութի անվանում, որը, ըստ Սողոմոնի եռացել է քացախում։ Եգիպտոսում սոդան բնության մեջ հանդիպում է սոդայի լճերի ջրերում։ Բնական սոդան հին եգիպտացիները օգտագործել են զմռսելու, կտավների սպիտակեցման համար, խոհանոցում սննդի մեջ, ինչպես նաև ներկերի պատրաստման համար։

«Նատրիում» անվանումը ծագել է լատին․՝ natrium (հունարեն՝ νίτρον) բառից, որը փոխ են առել Մերձավոր եգիպտական լեզվից (nṯr), որտեղ նա ունեցել է այլ նշանակություններ. «սոդա», «ուտիչ նատր»։

«Na» հապավումը և natrium բառը առաջին անգամ օգտագործել են ակադեմիկոսները, հիմնադիրը՝ շվեդ բժիշկ Հակոբոս Բերցելիուս (Jöns Jakob Berzelius, 1779-1848)։ Հետագայում տարրը անվանեցին նաև սոդա (լատին․՝ sodium)։ Sodium անվանումը հավանաբար գալիս է արաբական suda բառից, որը նշանակում է «գլխացավ», քանի որ այդ ժամանակ սոդան օգտագործում էին որպես դեղ գլխացավի համար։

Մետաղական նատրիումը առաջինն անջատել է Հ․ Դևին (1807, նոյեմբերի 19), ով առաջին անգամ այդ մասին տեղեկացրել է Բեկերսկի դասախոսություններում (իր դասախոսություններում նա նշել է, որ 1807 թվականի հոկտեմբերի 6-ին հայտնաբերել է կալիումը, իսկ նատրիումը կալիումից մի քանի օր անց)։ Նա նատրիումը ստացել է խոնավ նատրիումի հիդրօքսիդը էլեկտրոլիզի ենթարկելով։

Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

Լաբորատոր փորձեր: Այրման ռեակցիաներ

Ընթացքը`  սովորողներ կկատարեն  անհատական հաշվարկային լաբորատոր փորձեր`«Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը».

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg → MgO →Mg(OH)2 → MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ` P→P2O5→H3PO4 →Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք      հաշվարկ.  որքա՞ն  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Mg → MgO →Mg(OH)→ MgCl2
2Mg+O2->2MgO Mg=2,4գ, Mr(Mg)=2*24=48
MgO+H2O ->Mg(OH)2
Mg(OH)2+2HCl -> MgCl2+2H2O MgCl2=xգ, Mr(MgCl2)=95

x=2,4*95 /48=4,75

Առաջադրանք  2.  Գրեք իրականացրած  ռեակցիաների հավասարումները  և  կատարեք հաշվարկ.  որքա՞ն աղ կստացվի, եթե այրել  եք  6,2գ ֆոսֆոր,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

P→P2O5→H3PO4 →Na3PO4
4P+5O2->2P2O5 P=6,2գ, Mr(P)=4*31=124
P2O5+3H2O -> 2H3PO4
H3PO4+3NaOH -> Na3PO4+H2O Na3PO4=xգ, Mr(Na3PO4)=164

x=6,2*164 /124=8,7գ