Օրվա ամփոփում

Այսօր մենք ունեցանք պար, դրանից հետո գնացինք Արևմտյան դպրոց, որ պատրաստենք պանիր։ Պանիր պատրաստելու համար մեզ պետք էր կաթ և պեպսին (մի տուփը նախատեսված է 100լ կաթի համար)։ Սկզբում մենք կաթը տաքացրեցինք հետո թողեցինք սառի, լցրեցինք պեպսին հետո մի քանի րոպե սպասելուց հետո լցրեցինք քամիչի մեջ և վաղը պատրաստ կլինի պանիրը։ Մենք այսօր ունեցանք շատ հետաքրքիր օր։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Օրվա ամփոփում

Այսօրվա դասը սկսվեց ընդհանուր պարապունքից, հետո մենք ջոկատով գնացինք պոնչիկանոց և այնտեղ շատ հետքրքիր անցավ։ Ապա գնացինք սարալանջ և քաղեցինք խաղողի տերևներ և տվեցինք խոհարարին,որ պատրաստի ծիսական տոլմա։ Այնուհետև գնացինք տեխնոլոգիայի դասին ես շարունակում էի իմ կարպետը, ապա դասերը վերջացրեցինք, և գնացինք տուն։

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

https://merimeliqyan.wordpress.com/2022/01/10/%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bb%d6%80%d5%be%d5%a5%d5%aa%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%af%d5%ab/

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։

Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն — Դանիել Գաբրիելյան, Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի քոլեջ, 2.1 կուրս

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը։ Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Գաֆեսճյանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի մեծածավալ հավաքածուին։ 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն։

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի մարզադպրոց

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց - Պանորամա |  Հայաստանի նորություններ

Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։

Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվել է - PanARMENIAN.Net

2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։

Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի սահադաշտի շինարարությունն սկսվել է 2014 թվականի հոկտեմբերին։ Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը, ունի խորեոգրաֆիայի դահլիճ, մեթոդական լսարան, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքեր, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից արտադրության սարքավորումներ, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույք, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններ։

Երրորդ օրվա ամփոփում

Ընկեր Հասմիկը և ընկեր Շուշանը կազմակարպեցին հետաքրքիր էքսկուրսիա։ Վաղ առավոտյան մենք ուղևորվեցինք դեպի Սևաբերդ։ Սևաբերդում շատ ձյուն կար,որ հասնում էր իմ ծնկներին։ Այնտեղ սահնակներով և փուչիկներով սահեցինք։ Ընկերներիս հետ պառկեցինք ձյան վրա և պատրաստեցինք հրեշտակ։ Մենք ձնագնդիկով խաղացինք։ Հետո ուրախ և զվարթ վերադարձանք դպրոց։ Մենք հիանալի օր ունեցանք։