Գործնական քերականության առաջադրանքներ

  1. Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Գրավչություն-գը-րավ-չու-թյուն,գը-րավչություն,գրավ-չություն,գրավչու-թյուն,

Ժողովրդական-ժո-ղո-վըր-դա-կան,ժո-ղովրդական,ժողո-վըրդական,ժողովըր-դական,ժողովրդա-կան

Ճերմակաթև-ճեր-մա-կա-թև,ճեր-մակաթև, ճերմա-կաթև, ճերմակա-թև

Թևատարած-թե-վա-տա-րած, թե-վատարած,թևա-տարած, թևատա-րած

Ուղևորություն-ու-ղե-վո-րու-թյուն,ու-ղևորություն,ուղե-վորություն,ուղևո-րություն,ուղևորու-թյուն Ավյուն-ավ-յուն

  1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ նախածանց, ան- արվեստ նախածանց, երկ-ոտանի բարդ ածանցավոր, հյուսիս- արևելյան բարդ, նախ-օրոք նախածանց, մանր-ատամ բարդ, բևեռ-աղվես բարդ:

  1. Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:

Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա-խնդիր, ակն- դետ, ակն- կալել, մանրա- պճեղ, հարցա- պնդում :Գաղտնավանկի ը-ն օգտագործվում է այն ժամանակ, երբ երկու բաղաձայն իրար կողք են։

  1.  Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

 Հեզաճկուն-հե-զաճկուն,հեզա-ճկուն,հեզաճը-կուն, հետաքննություն-հե-տաքննություն, հետա-քննություն, հետաքըն-նություն, հետաքննու-թյուն, երկկճղակավոր-երկ-կճղակավոր, երկկըճ-ղակավոր, երկկճղա-կավոր, երկկճղակա-վոր, փոխադրություն-փո-խադրություն,փոխա-դրություն,փոխադրու-թյուն , զբոսաշրջիկ-զբո-սաշրջիկ, զբոսա-շրջիկ, զբոսաշըր-ջիկ,միամտություն-միա-մտություն, միամը-տություն, միամտու-թյուն,բանաստեղծ-բա-նաստեղծ, բանա-ստեղծ:

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված. և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղպ:

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա.Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավագ:

  1. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներ ուղղի՛ր:

Ա.Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ.Ընդամենը, խնդիր, շանդահարել, տնդունել,  կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:

  1. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, Իտալիա,Իսպանիա,Ֆրանսիա,Գերմանիա:

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

https://merimeliqyan.wordpress.com/2022/01/10/%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bb%d6%80%d5%be%d5%a5%d5%aa%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%af%d5%ab/

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։

Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։

Գաֆէսճեան արվեստի կենտրոն — Դանիել Գաբրիելյան, Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի քոլեջ, 2.1 կուրս

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը։ Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Գաֆեսճյանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի մեծածավալ հավաքածուին։ 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն։

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի մարզադպրոց

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց - Պանորամա |  Հայաստանի նորություններ

Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։

Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվել է - PanARMENIAN.Net

2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։

Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի սահադաշտի շինարարությունն սկսվել է 2014 թվականի հոկտեմբերին։ Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը, ունի խորեոգրաֆիայի դահլիճ, մեթոդական լսարան, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքեր, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից արտադրության սարքավորումներ, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույք, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններ։