Վահագն Դավթյան

Հրաշքը

…ԵՎ այսքան հրաշք տեսնելուց հետո,
Ինձ համար դարձյալ հրաշքը վերին
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Այն վաղնջական երանությունն է…
Դարձյալ ու դարձյալ
Այն վայրկյանն է սուրբ,
Երբ աչքերի մեջ բաղձալի կնոջ
Վարանումները մարմրում անզոր,
Դառնում են անմեղ -մեղավոր խոստում:
ԵՎ դա էլ դարձյալ,
Դա էլ երևի
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Նույն վաղնջական երանությունն է…

Դաս 11. (28.11-02.12)

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

Թեմա՝

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:

§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:  

 1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Օրինակ՝ սրտի բաբախումը, ծառերի ճյուղերի օրորվելը և այլն։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով: Տատանումներն ունեն բնորոշ հատկություն՝ կրկնելիություն:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:

Պարբերական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնք հավասար ժամանակահատվածում նույնությամբ կրկնվում են։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որի ընթացքում տատանումները կրկնվում են, կոչվում է տատանման պարբերություն։

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

Տատանումների պարբերությունը արահայտվում է ժամանակի միավորներով՝ վայրկյանով, րոպեով և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետրով, սանտիմետրով և այլն։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում։

Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։ Հաճախությունն արտահայտվում է հերցով (Հց)։

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

Եթե տատանումների հաճախությունը 1 Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1 կՀց=103Հց

1 ՄՀց=106Հց

1 ԳՀց=109Հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Տատանումների պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է t ժամանակը բաժանել այդ ընթացքում կատարված տատանումների n թվի վրա՝ T=t/N:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:

Տատանումների մարման պատճառն այն է, որ նրանց լայնույթն աստիճանաբար փոքրանում է։

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Ճոճանակի տատանումները կլինեն չմարող, թեթ նրա վրա անընդհատ ուժ ազդի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Ճոճանակն անվանում են տատանողական համակարգ, քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողականության ուժը:

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Զսպանակավոր ճոճանակը զսպանակ է, որի մի ծայրն ամրացված է անշարժ, իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռը:

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ։

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Արժեք, կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։

«Մարդն իբրև արժեք» գաղափարի շուրջ տարբեր մտորումներ կան: Ըստ մի կարծիքի` արժեքն ինքնին չի արտահայտվում, այլ մարդու նկատմամբ հարաբերության մեջ է դրսևորվում, որով մարդը, ինքն իր հանդեպ իրեն գնահատող լինելով, ինքնահռչակվում է որպես արժեք: Եվ մարդու հայտարարումը որպես գերագույն արժեք՝ բերում է ավելի ցածր կամ ցածրագույն արժեքների առկայության հաստատումը:

Մեկ այլ կարծիքով` մարդն արժեք է, քանզի գերագույն արժեք հանդիսացող մարդկային կյանքն է կրում իր մեջ: Այստեղ նույնանում են մարդու և կյանքի արժեք լինելու հաստատումները, ինչի եզրահանգումն այն է, որ մարդկային կյանքն է արժեքը: Սա համահունչ է քրիստոնեության մեջ արտահայտված տեսակետին մարդկային կյանքի գերագույն արժեք լինելու վերաբերյալ: Սակայն մարդկային կյանքն ինքնին չի գոյավորվում, այլ կայանում է մարդու վրա, մարդու միջոցով: Այս իմաստով ևս կարող ենք ասել, որ մարդն արժեք է:

Վախթանգ Անանյանի «Որսորդի դատաստանը» 

Կարդա’ Վախթանգ Անանյանի «Որսորդի դատաստանը» պատմվածքը եւ գրավոր վերլուծի’ր։

Այս պատմվածքում ներկայացնում էին գերմանացի զինվորին որը ուզում էր գնալ պետքարան և հրամանատարը մարդկային լինելով հանդերձ թողեց։ Զինվորը փախավ։ Հրամանատարը գտավ վիրավորված զինվորին և որոշեց տանել իր տուն և իր կինը մշակեց վերքերը։ Դրանից հետո զինվորը պայթեցրեց հրամանատարի տունը և հրամանատարն էլ սպանեց զինվորին։

Հանրահաշվական կոտորակներ: Կրկնողություն

Առաջադրանքներ(դասարանում)

1. Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի.

ա)(b+a)ab, բ)(2y-3x)/xy, գ)bx+ay/ab, դ)(5ax-7b)/7x, ե)(3-2a)/6a, զ)(bc-a)/abc :

2. A միանդամն ընտրեք այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի՝

ա)2, բ)40 , գ)-12, դ)-75, ե)5b, զ)36x2y :

Լրացուցիչ(տանը)

3. Կատարեք գործողությունները.

ա)x/2, բ) (3a-1)/3, գ)(2a+b)/5, դ)(2y-x)/7, ե)(x-2), զ) (a-1)/8:

4. Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի.

ա)(2x-3)/x3, բ)(7-3am2)/m4,գ)(b4+a5)/a5b7,դ)()/x4b5,ե)3(ax7z5– bx7y)/x7y5z5,զ)(m7nb3+3mn2ac5)/a4b6c9։

Հերման Հեսսե. «Ծառերը»

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները, պատրաստվի’ր քննարկման` Հերման Հեսսե. «Ծառերը»:

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։

Ամենաանկոտրումները այն մարդիկ են, որոնք դժվարություններից մեջ աճում են։

  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Յուրաքանչյուր մարդու սրտի մեջ գտնվում է իր հայրենիքը։

  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։

Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։

Իմ կարծիքով երջանկությունը մենք ինքներս ենք ստեղծում մեզ համար ու ոչ միայն մենք ենք երջանկանում, այլ երջանկացնում ենք մեզ սիրող և հարազատ մարդկանց: Երջանկությունը ինձ համար իմ ընտանիքն է:

Գրականություն

Յարոսլավ Հաշեկ. «Ապուր` աղքատ երեխաների համար»:

Առաջադրանք.

Իշխան Ռոբերտին ․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով։

Իշխան Ռոբերտը բարի մարդ էր, բարեգործ և մեծահոգի։

Իշխան Ռոբերտը շատ բարի մարդ էր։ Նա իր ամրոցի մոտ գտնվող գյուղում որոշել էր աղքատ դպրոցականներին ձրի ճաշ բաժանել, որի համար, չխնայելով միջոցները, տաղավար կառուցեց և Վիենայից երթային խոհանոց բերել տվեց։

Իշխան Ռոբերտը ձևական էր, մեծամիտ և եսասեր։

Իշխան Ռոբերտը վեր կացավ ու ասաց․

― Տուք, երեխա, ուրախ լինել, որ ուտել ապուր և երջանկանալ, որ ես եփել։ Տուք, երեխա, պիտի հիշել, որ ես ձեզ համար լինել ինչպես մայրիկ, ես ձեր․․․

Նորից ուրախ աղաղակ բարձրացավ՝ ի նշան այն բանի, որ նորին պայծառափայլության ճառը պատանի ունկնդիրներին անկեղծ ուրախություն էր պարգևել։

  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Իշխան Ռոբերտը ձևական էր, քանի որ անընդհատ ասում էր, թե Աստծուն աղոթեք ինձ համար։

― Տուք, երեխա, գիտենալ, որ ձեզ համար ամենալավ հուշարձան այն է, որ ես ձեզ համար ճաշ եփել,― հանդիսավոր շարունակեց իշխանը։― Տուք համ֊համ անել լավ ապուր, որի կարտոֆիլ անձամբ մաքերլ ես։ Աստծուն աղոթել ինձ համար։

― Որպես հիշատակ իմ մաքրած կարտոֆիլով եփված ապուրի, որ շուտով համ֊համ անել։ Աղոթել աստծուն ինձ համար։

  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Իշխան Ռոբերտը շատ բարի մարդ էր։ Նա իր ամրոցի մոտ գտնվող գյուղում որոշել էր աղքատ դպրոցականներին ձրի ճաշ բաժանել, որի համար, չխնայելով միջոցները, տաղավար կառուցեց և Վիենայից երթային խոհանոց բերել տվեց։ Երբ խոհանոցը տեղ հասավ, իշխանուհին ամուսնուն ծնկաչոք խնդրեց՝ հրաժարվել այդ մտադրությունից։

Յարոսլավ Հաշեկ. «Ապուր` աղքատ երեխաների համար»

Կարդա’, գրի’ր գործի ասելիքը։

Այս պատմվածքում ներկայացնում էին թագավորի մասին, ով որոշել էր աղքատ դպրոցականների համար սարքել մի տաղավար և այնտեղ նրանց կերակրել։ Իմ կարծիքով թագավորը այդ ամեն ինչը անում էր ցուցադրական, քանի որ անընդհատ ասում էր, թե աղոթեք Աստծուն ինձ համար։ Ես կարծում եմ, որ եթե լավ գործ ես անում դա պետք է անես սիրով։

Յարոսլավ Հաշեկ. «Ապուր` աղքատ երեխաների համար»:

Հայոց պատմություն

  1. 1826 թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ։ Սկսվեց ռուս-պարսկական նոր պատերազմ։
  2. 1826 թ. սեպտեմբերի 3-ին Շամքուրի մոտ հայ նշանավոր գեներալ Վալերի Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից:
  3. 1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը։
  4. 1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչյան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ:
  5. 1828 թ. գարնանը սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը։ Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում։
  6. Հայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ: Փաստորեն շահ Աբասի կողմից Պարսկաստանը բռնագաղթված հայության մի մասը կրկին վերադարձավ իր հայրենի շեները: Այդ զանգվածային վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական պատկերը:

Գործնական աշխատանք

25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

Ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մոլորամիտ, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո:

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ, սրագագաթ, ցածրագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն, ցածրաձայն
վսեմաշուք- վեհաշուք
տիրակալ- գործակալ, աշխարհակալ
վճռաբեկ- սրտաբեկ, վարկաբեկ
սառնաղբյուր- կաթնաղբյուր
վարկանիշ- թվանիշ, չափանիշ, ցուցանիշ
դալկադեմ- գեղադեմ, սիրունադեմ
ցատկահարթակ- բեմահարթակ
հոռետես- հեռատես, կարճատես, լավատես, վատատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

29․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կկառուցվի տան (տունը) հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

30․ Տեքստը վերականգնի՛ր ` նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել:Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: