Русский язык

  1. Спишите. Подчеркните главные члены
    предложения.
  2. Воробей лежал на моей ладони. 2. На пригорке играли лисята. 3. За рекой поднялась большая тëмная туча. 4. Ветер гнул макушки деревьев. 5. На землю упали тяжëлые капли дождя.
  3. Вскоре хлынул тëплый летний дождь. 7. Небо прояснилось. 8. Снова вернулось ласковое лето. 9. Мы с нетерпением ждали весны. 10. Листья падают с клëнов.

2. Спишите предложения, вставляя пропущенные буквы. Подчеркните подлежащее и сказуемое.

Мы шли по неширокой тропе. Узенькая дорожка бежала между белыми стволами кудрявых берёзок. Вскоре я услыхал таинственный плеск воды. Река протекала по дну ущелья. У самой
реки росли ивы. Они опустили свои ветки в воду. У берега росли золотые кувшинки.

3. Спишите, заменяя существительные местоимениями.
Образец: Бабушка сидела у порога. – Она сидела у порога.

  1. Археологи обнаружили под толстым слоем песка развалины древнего города. – Они обнаружили под толстым слоем песка развалины древнего города. 2. Женщина подошла к памятнику. – Она подошла к памятнику. 3. Птенцы жадно разевали голодные рты. – Они жадно разевали голодные рты. 4. В пять лет мальчик уже читал. – В пять лет он уже читал. 5. Море ласково плескалось у самых моих ног. – Оно ласково плескалось у самых моих ног. 6. Весной скворцы возвращаются к своим покинутым домам. – Весной они возвращаются к своим покинутым домам.

4. Спишите, вставляя подходящие по смыслу подлежащие. Подчеркните главные члены
предложения.

  1. Внизу под ногами шуршат сухие листья. 2. В долгое плавание уходят моряки. 3. Слышалась звонкая трель соловья. 4. Полграничники зорко охраняют наши границы. 5. На деревьях распустились первые нежные
  2. снег . 6. По небу проплывало огромное белое облако . 7. В траве между камней журчал ручей .

Ամփոփիչ աշխատանք

  1. Որքա՞ն է թթվածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը թթվածնի պարզ նյութում:

Թթվածինը երկվալենտ է։ Թթվածնի օքսիդացման աստիճանը հիմնականում -2 է։

  1. Ի՞նչ կապեր են առկա թթվածին պարզ նյութի մոլեկուլում:

Կովալենտ ոչ բևեռային

  1. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն:Ո՞րքան է խառնուրդի զանգվածը(գ)։

m (O2) = V (նյու) * Ar = 2,5 * 32 = 80

m (O3) = V (նյու) * Ar = 3 * 48 = 144

m (խառնուրդ) = m (O2) + m (O3) = 80 + 144 = 224

  1. Ի՞նչ ծավալ են զբաղեցնում 5 մոլ հելիումը և 0,5 մոլ արգոնը:

V (նյու) = V (ծավալ)/ Vm

V (ծավալ)= 5 * 22,4 = 112 (հելիում)

V (ծավալ)= 0,5 * 22,4 = 11,2 (արգոն)

  1. Որքա՞ն է 67,2 ծավալով ազոտի (II)քսիդի (NO) զանգվածը:

Mr (NO) = 14 + 16 = 30

m/M = V (ծավալ) / Vm

m = 67,2 * 30/22,4 = 90գ

  1. Գրե՛լ Al, Sc,Ge,Nb,Mo,Tc ,Xe տարրերի էլեկտրոնային բանաձևերը:

Al = [Ne] 3s2 3p1

Sc = [Ar] 3d1 4s2

Ge = [Ar] 3d10 4s2 4p2

Nb = [Kr] 4d4 5s1

Mo = [Kr] 4d5 5s1

Tc = [Kr] 4d5 5s2

Xe = [Kr] 4d10 5s2 5p6

  1. Ո՞րքան է նյութի մոլային զանգվածը, եթե նրա 10 գրամը 0,25 մոլ է:

M=m/n

M= 10/0,25 = 40

  1. Որքա՞ն է 106,5 գ զանգվածով ֆոսֆորի (V) օքսիդի (P2O5) նյութաքանակը:

m = 106,5

Mr (P2O5) = 31 * 2+ 16 * 5 = 62 + 80 = 142

V (նյու) = m/Mr = 106,5 : 142 = 0,75 մոլ

  1. Որքա՞ն է 2 մոլ երկաթի (II) սուլֆիդի (FeS ) զանգվածը:

Mr (FeS ) = 56 + 32= 88

m(FeS ) = 2 * 88 = 176գ

  1. Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.
    ա)Ar(B) = 11
    գ)Ar(Si ) = 28
    բ)Ar(Ag ) = 108
  2. Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.
    ա)Ar(Mn) = 55 գ)Ar(Cu) = 64
    բ)Ar(N ) = 14 դ)Ar(K) = 39

Հանրահաշիվ

Առաջադրանքներ

1) Գրառի՛ր նկարում պատկերված բազմությունները.

ա) x ∈ [3; 7], բ) x∈ (3; 7), գ) x∈ (5; 6], դ) x∈ [5; 6), ե) x∈ [7; +∞), զ) x∈ (-∞; 8), է) x∈ (7; +∞), ը) x∈ (-∞; 8]:


2) Լուծի՛ր անհավասարումը.

ա) x>3, բ) x<4, գ) x>0, դ) x<12, ե) x>-2, զ) x<-9։

Գործնական աշխատանք

143. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ – ամենից վատ, վատագույն, գեղեցկագույն – ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, բարձրագույն – ամենաբարձր, ամենից բարձր, ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվագույն, ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն, ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն, համեստագույն – ամենահամեստ, ամենից համեստ, ամենահին – ամենից հին, հնագույն, ամենից ծանր – ամենածանր, ծանրագույն, ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն, ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորագույն:

144 Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին – (ամենից հին), (հնագույն) բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Աշխարհի ամենալայն – (ամենից լայն), (լայնագույն)  ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ – (ամենահազվադեպ), (հազվադեպագույն)  հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Ամենից թանկ – (ամենաթանկ), (թանկագույն)  գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

***

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

145․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ վայրի տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Մշուշապատ լեռնագագաթներին ամենից շատ մորուքավոր ոչխարներն ու լեռնային քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

Իրան

Դասի հղում։

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ-երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանի առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտն է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանի ընդերքը հարուտ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Հսկայական են հանքային աղերի պաշարները։

  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրայլներն են արդյունաբերությունը և տնտեսությունը։

  1. Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Իմ կարծիքով հայ-իրանական հարաբերությունները կզարգանան արդյունաբերության և գյուղատնտեսության ուղղությամբ, որովհետև Իրանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ զարգացած է։

Earthquake

An earthquake is what happens when two blocks of the earth suddenly slip past one another. The surface where they slip is called the fault or fault plane.

Earthquakes are the result of sudden movement along faults within the Earth. The movement releases stored-up ‘elastic strain’ energy in the form of seismic waves, which propagate through the Earth and cause the ground surface to shake.

List of largest earthquakes by magnitude

RankMagnitudeEventLocationDate
19.1–9.32004 Indian Ocean earthquake Indonesia, Sumatra, Indian Ocean,December 26, 2004
29.0–9.12011 Tōhoku earthquake Japan, Tōhoku, Pacific OceanMarch 11, 2011
38.82010 Chile earthquake Chile, MauleFebruary 27, 2010
48.62005 Nias–Simeulue earthquake Indonesia, SumatraMarch 28, 2005
48.62012 Indian Ocean earthquakes Indonesia, SumatraApril 11, 2012
58.5September 2007 Sumatra earthquakes Indonesia, SumatraSeptember 12, 2007

Earthquakes of magnitude 10 or larger cannot happen. The magnitude of an earthquake is related to the length of the fault on which it occurs.

Earthquakes may last seconds to minutes. While the shaking of small earthquakes typically lasts only a few seconds, strong shaking during moderate to large earthquakes, such as the 2004 Sumatra earthquake, can lasts couple minutes.

The biggest earthquake ever recorded, of magnitude 9.5, happened in 1960 in Chile, at a subduction zone where the Pacific plate dives under the South American plate.

Գործնական աշխատանք

134․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդhատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

135․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

136․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

137. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիությունները երևում էին:

138․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

139. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Բարի, հոգատար, ազնիվ քույր։

Խելացի, ուրախ, մեծ եղբայր։

Մեծահոգի, հոգատար, աշխատասեր մայր։

Մեծահոգի, նպատակասլաց, սրտացավ հայր։

Բարեսիրտ, գործասեր, ուշադիր տատիկ։

Լավատես, հասնող, քրտնաջան պապիկ։

140. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ – անսիրտ, վախ – անվախ, քար – քարե, մայր – մայրական, երկինք – երկնային, արև – արևոտ, փայտ – փայտյա, լեռ(ն) – լեռնային, փողոց – փողոցային, երկաթ – երկաթյա, օդ – օդային, ծաղիկ – ծաղկե, եղբայր – եղբայրաբար, ոսկի – ոսկյա, արծաթ – արծաթյա, ծով – ծովային, Ամերիկա – ամերիկական, Ֆրանսիա – ֆրանսիական, Գերմանիա – գերմանակա:

Շրջանագիծ: Կրկնողություն

Հարցեր շրջանագծի մասին:
Որպես օգնություն կցում եմ կայքի հղումը, որտեղ պատկերավոր բացատրված է թեման

1. Պարզաբանեք երկու կետով անցնող շրջանագիծը որոշելու հարցը:

2. Ինչպե՞ս է որոշվում շրջանագիծն իր երեք կետերով:

3. Հետազոտեք ուղղի և շրջանագծի փոխադարձ դասավորությունը՝ համեմատելով շրջանագծի շառավիղը և կենտրոնից մինչև ուղիղը եղած հեռավորությունը: Ձևակերպեք ստացված արդյունքը:

4. Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:

5. Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող: Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, ապա այն կոչվում է շրջանագծի շոշափող:

6. Ձևակերպեք թեորեմ շոշափողի հատկության մասին:

Թեորեմ: Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետով տարված շառավիղին:

7. Ձևակերպեք շոշափողի հատկության մասին թեորեմի հակադարձ թեորեմը:

Թեորեմի հակադարձ թեորեմը (շոշափողի հայտանիշը):

Թեորեմ: Եթե ուղիղն անցնում է շառավիղի՝ շրջանագծի վրա գտնվող ծայրակետով և ուղղահայաց է այդ շառավիղին, ապա այն շոշափող է:

8. Ո՞ր անկյունն է կոչվում շրջանագծի կենտրոնային անկյուն:

Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն:

9. Պարզաբանեք, թե որ աղեղն է կոչվում կիսաշրջանագիծ: Ո՞ր աղեղն է կիսաշրջանագծից փոքր, և ո՞րը՝ կիսաշրջանագծից մեծ:

Եթե վերցված կետերը միացնող հատվածը տրամագիծ է, ապա աղեղն անվանում են կիսաշրջանագիծ:

10. Ինչպե՞ս է որոշվում աղեղի աստիճանային չափը: Ինչպե՞ս է այն նշանակվում:

Աղեղը չափվում է աստիճաններով և աղեղի աստիճանային չափը որոշվում է նրա վրա հենված անկյան աստիճանային չափից։

11. Ո՞ր անկյունն է կոչվում ներգծյալ: Ձևակերպեք թեորեմ ներգծյալ անկյան մասին:

Եթե բազմանկյան բոլոր կողմերը շոշափում են շրջանագիծը, ապա շրջանագիծը կոչվում է այդ բազմանկյան ներգծյալ շրջանագիծ:

12. Արդյո՞ք միևնույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները հավասար են:

Այո

13. Արդյո՞ք կիսաշրջանագծի վրա հենված ներգծյալ անկյունը ուղիղ է:

Այո

Փետրվար ամսվա ամփոփում

1.Ներկայացնել հենաշարժիչ համակարգի գործառույթը մեր օրգանիզմում։

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։

2.Ոսկրերի կառուցվածքը։

Ոսկոր պինդ շարակցական հյուսվածքից կազմված օրգան, որը մարդու և բազմաթիվ կենդանիների կմախքի կառուցվածքային միավորն է։ Հասուն մարդն ունի մոտավորապես 220 ոսկոր, որոնք իրար են միացած աճառային, ֆիբրոզ կամ սինովյալ հոդավորումներով։ Ոսկրերի հիմնական ֆունկցիաներն են՝ պաշտպանողական, հենաշարժական, արյունաստեղծ և մետաբոլիկ։ Ոսկրի կառուցվածքային առանձնահատկությունները վերջինիս թույլ են տալիս լինել թեթև, ճկուն և միաժամանակ շատ ամուր։ Ոսկրի ամբողջականության խախտումը կոչվում է կոտրվածք։

3. Մկանային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

4.Հետաքրքիր փաստեր մկանների մասին։

1. Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարզումներից առաջ ձմերուկի հյութի օգտագործումը նվազեցնում է մկանների ցավը:

2. Ընկման զգացողությունը, որը քնի ժամանակ զգում են որոշ մարդիկ, նշանակում է «հիպնագոգիկ ցնորք»: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը սխալ է արձագանքում մկանների թուլացմանը և փորձում է պահել հավասարակշռությունը:

3. Քնի ժամանակ արջերը մկանային դեգեներացիա չեն զգում, ինչպես մարդիկ:

4. Երբ ֆիլմի դիզայներները մարդանման այլմոլորակայինի են ցանկանում ստեղծել, նրանք պարտադիր մկան են ստեղծում վզի վրա:

5. Միջին ականջի ասպանդակային մկանն ամենափոքրն է: Այն նախատեսված է ձայնի խլեցման և ներքին ականջի պաշտպանության համար, առաջին հերթին, սեփական ձայնից:

6. Մեր մարմնում գոյություն ունի մկանների 3 տեսակ: Կմախքային մկանները միացված են կմախքի հետ՝ օգնելով մեզ շարժվել: Սրտային մկանները կապված են սրտի հետ և չեն ենթարկվում մարդուն: Եվ, իհարկե, հարթ մկանները, որոնք կրճառվում են, կախված չեն մարդու ցանկությունից:

7. Մատների մեջ մկաններ չկան:

8. Անկախ հաշվարկի մեթոդից՝ մարդու մարմնի մեջ մինչև 50 միլիարդ մկան կա:

9. Էլեկտրական շոկի ժամանակ մարդուն թվում է, թե նա թռնում է կամ ընկնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մկանները հանկարծակի կրճատվում են:

10. Գոյությունի ունի միֆ այն մասին, որ երբ մարդը ջղայնանում է, աշխատում է 43 մկան, իսկ երբ ուրախանում է՝ ընդամենը 17:

5.Մկանների տեսակները։

Մարդու մարմնի մկանները կարելի է դասակարգել մի քանի եղանակներով: Հիմնարար դասակարգումը հյուսվածքաբանական է, որն առանձնացնում է մկանները ՝ ըստ ձգվածության առկայության կամ բացակայության, երբ հյուսվածքաբանական հատվածները դիտվում են լուսային մանրադիտակի տակ:

Գծավոր մկանների համար օգտագործվում են ամենալայն դասակարգումները, որոնք կարող են առանձնացվել ըստ իրենց ձևի կամ շարժման տեսակի:

6.Արյան բաղադրություն և ձևավոր տարրեր։

Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:

7.Արյունը ինչ կարևոր ֆունկցիա ունի մեր օրգանիզմում։

  1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։
    1. Մարսողական օրգաններում հարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ու հյուսվածքները։
    2. Թոքերում հարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը՝ ածխաթթու գազ։
    3. Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ։
  2. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման։ Լեյկոցիտներն ապահովում են բջջային իմունիտետը, ֆագոցիտոզը, թրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը։ Արյան պլազման պարունակում է իմունոգլոբուլիններ, ոչ ապեցիֆիկ պաշտպանական սպիտակուցներ, մակարդիչ և հակամարդիչ գործոններ։
  3. Արյունը մասնակցում է հոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորմանը և այլ պրոցեսների։
  4. Արյան ջերմակարգավորման ‎ֆունկցիան դրսևորվում է ֆիզիկական ջերմակարգավորման պրոցեսում։ Ներքին օրգաններում, կմախքային մկաններում կատարվող ուժգին ջերմագոյացման շնորհիվ արյան ջերմությունը ավելի բարձր է (37 °C), քան մաշկի ջերմությունը (36,6 °C)։ Տաք արյունը հոսելով մաշկի մազանոթներով, իր ջերմության մի մասը ‎ֆիզիկական ճանապարհով հաղորդում է արտաքին միջավայրին։
  5. Արյան հումորալ կարգավորիչի ֆունկցիան իրականանում է իր մեջ գտնվող հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի, կատիոնների, անիոնների, գազերի և այլ նյութերի միջոցով։

8.Արյան կարգեր։

Այսպիսով, արյան 4 խմբերով և ըստ ռեզուսի 2 տեսակներով կազմավորվում է արյան 8 տեսակները:

  • I (Օ) դրական կամ I (Օ) բացասական
  • II (A) դրական կամ II (A) բացասական
  • III (B) դրական կամ III (B) բացասական
  • IV (AB) դրական կամ IV (AB) բացասական:

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։

9.Արյան մակարդում։

Արյան մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին: