Հրանտ Դինք

Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Օրենքը

Կամավորության ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններ ու մեխանիզմներ կներդրվեն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/16/1341527/

Կառավարության նիստը կամավորության մասին

Հարցեր՝

Ինչ է կամավորությունը

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է

Այո կնքվում է, քանի որ կազմակերպությունը պարտավոր է՝ մինչև կամավորին ներգրավելը սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։

  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է

Ոչ, քանի որ կամավորական գործունեությունը համարվում է կամավորության վրա անվարձահատույց աշխատանք։

  • Ով է կամվորը

Կամավորը այն անձն է, ով սեփական կամքով իրականացնում է գործունեություն և առանց վարձատրման, ստանում է փորձ և կարող է աշխատանքի ընդունման ժամանակ պատմի իր փորձի մասին և դա կկոչվի աշխանտանքային փորձ։

  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն

Տարիքային շեմ գոյություն չունի, բայց մինչև 16 տարեկան, խնամվող անձիք կաշխատեն կամավորական աշխատանքում օրենքով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան:

  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը

Կամավորական պայմանագրի դադարեցման պայմանները կարող են կախված լինել կազմակերպության քաղաքականությունից: Սովորաբար դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ պայմանագրի պայմանները խախտվում են կամ կողմերի համաձայնությամբ:

  • Ով կարող է ներգրավել կամավոր

Կամավորին աշխատանքի ներգրավելու հնարավորություն ունեն հանրային իշխանությունի մարմիները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և շահույտ ոչ հետապնդող իրավաբանական անձիք:

  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները

Կամավորական աշխատանքի սկզբունքները ներառում են

  • Կամավորի կամքի ազատություն
  • Կամավոր աշխատանքի անհատուցելիությունը
  • Կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը
  • Կամավոր աշխատանքի ընթացքում խտրականության արգելքը
  • Մարդասիրությունը, մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը
  • Ազգային, տարաշրջանային կամ միջազգային համագործակցությունը
  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները

Կամավորական գործունեության նպատակները կարող են տատանվել ՝ կարիքավորներին աջակցություն ցուցաբերելուց մինչև սոցիալական փոխազդեցություն և հասարակության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելը:

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, միավորվել են ֆիզիկական անձինք ՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք ՝ իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլ իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով, այսինքն հասարակական կազմակերպությունները երկրի կառավարությունից անկախ են և ունի իր շահույթը։

Պետական կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով: Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Պետական կազմակերպությունները կախված են կառավարությունից ու ղեկավարվում են պետական աշխատողների կողմից։

  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է?

Ոչ, անհատ ձեռնարկատերը պարտադիր չէ լինի իրավաբանական անձ, որովհետև քաղաքացին լինելով ՝ անհատ ձեռնարկատեր, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում է արտոնագրային վճար վճարող կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր:

  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի 

Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

Անհատ ձեռնարկատիրոջ մասին ՀՀ օրենքը

Իրավաբանական և ֆիզիկական անձ

Երեխայի իրավունքները

Նպատակը՝

  • ուսումնասիրել երեխայի  իրավունքները Հայաստանում
  • նպաստել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրների պատշաճ լուսաբանմանը, բարձրաձայնելուն
  • լուսաբանման, բարձրաձայնելու միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրներին
  • նպաստել երեխայի  իրավունքների իրավիճակի բարելավմանը
  • կարևորել երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնահերթություն

Ընթացքը /Քայլերը/՝

  • ուսումնասիրել երեխայի իրավունքների մասին Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթերը
  • կապեր հաստատել երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների և կառույցների՝ ՀՀ ԱԺ-ի «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի», տարբեր ՀԿ-ների, Իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, երեխայի իրավունքները լուսաբանող լրագրողների հետ
  • այցելություններ հայաստանյան նախակրթարաններ, հանրակրթական դպրոցներ, հատուկ խնամքի կենտրոններ, մանկատներ, տեղում իրավիճակի ուսումնասիրություն-գնահատում
  • առկա խնդիրների բարձրաձայնում-լուսաբանում
  • կլոր սեղան-քննարկումներ

Արդյունքը՝

Արդյունքում կունենանք ուսումնական փաթեթներ՝ ֆոտոշարեր, պատումներ, ռադիո և տեսանյութեր, հոդվածներ, այլ

Օգտակար նյութեր՝
Կարևոր Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթեր, հղումներ՝

  1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր /1948թ., դեկտեմբերի 10/
  2. ՀՀ Սահմանադրություն
  3. Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա /1989թ., նոյեմբերի 20/
  4. ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին /1996թ., մայիսի 29/
  5. ՀՀ ընտանեկան օրենսգիրք
  6. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
  7. Կրթության մասին ՀՀ իրենք
    Հանրակրթության մասին ՀՀ օրենք
  8. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
  9. «Անչափահասների իրավունքների պահպանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» թեմայով Մեդիա մոնիտորինգի հաշվետվությունը
  10. Երեխայի անձնական տվյալի պաշտպանության ուղեցույց
  11. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
  12. ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Հ ո դ վ ա ծ  7

1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

2. Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:

Իմ համար շատ կարևոր է այս կետը, քանի որ անկախ նրանից ինչպիսի մաշկի գույն ունի և այլ բաներ նրան մեկա տալիս են քաղաքացիություն և կապ չունի ինչ ընտանիքի երեխա է։

Հ ո դ վ ա ծ  13

1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով՝ երեխայի ընտրությամբ:

2. Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են.

(ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ

(բ) պետական անվտանգությունը կամ հասարակական կարգը (ordre pսblic), կամ բնակչության առողջությունը, կամ բարոյականությունը պաշտպանելու համար:

Իմ կարծիքով շատ կարևոր է այս օրենքը, քանի որ օրինակ՝ երեխայի ծնողները ծեծում են երեխային և երեխան ասում է ոստիկաններին և նրանք նրա կարծիքը հաշվի առնելով, ազատում են երեխային նման ծնողներից։

Հ ո դ վ ա ծ  33

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի երեխաներին պաշտպանեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք սահմանված են միջազգային փաստաթղթերում, և կանխեն երեխաների ներգրավումն այդպիսի նյութերի ապօրինի արտադրության ու առևտրի մեջ:

Իմ կարծիքով այս կետը շատ կարևոր է, քանի որ այսօր շատ հայտնի են թմրանյութերը և այդ ստեղծողները միշտ գտնում են իրենց տարիքից փոքր երեխաների ովքեր փողի կարիք ունեն, և օգտագործում եմ նրանց իրենց բիզնեսը առաջ տանելու համար։

Սովորողի իրավունքները

Սեպտեմբեր մոդուլ

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

  • Սովորողը իրավունք ունի պետքարան գնալ, սովորել, արտահայտել սեփական կարծիքը, դպրոցը փոխել, գրադարանից օգտվել
  • Սովորողը պարտավոր է սովորել, չուշանալ, գալ աշխատանքային գործիքով, չբացակայել, չփչացնել դպրոցի կահույքը, չփախնել դպրոցից

Չփչացնել դպրոցի կահույքը

Շատ մարդիկ սեղանի տակ կպցնում են ծամոն կամ ճոճում են աթոռը և իմ կարծիքով դա պետք է գրված լինի հողված 20-ի մեջ։

Չփախնել դպրոցից

Իմ կարծիքով լիքը մարդկանց թվում է,որ իրանք կարող են դասից փախնել ոչ մեկ չի նկատի, բայց բոլոր դասղեկները հետևում են և պետք է գրված լինի հոդված 20-ի մեջ։

Հոդված 20

  1. Հոդված 20
  2. 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  3. 2. Սովորողն իրավունք ունի`
  4. 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  5. 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  6. 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  7. 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  8. 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  9. 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  10. 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  11. 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  12. 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  13. 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  14. 3. Սովորողը պարտավոր է`
  15. 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  16. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  17. 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  18. 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: