ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՎ / 2022-2023

ՓԵՏՐՎԱՐ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  # 1

  1. Անին ու Վարդանը բաժանեցին 9 կոնֆետ այնպես, որ Անիին 5 կոնֆետ ավելի հասավ: Որքան կոնֆետ կերավ Վարդանը: 2 կոնֆետ
  2. 40612027001 թվի մեջ ջնջեք 5 թիվ այնպես, որ ստացված թիվը լինի ամենափոքրը: 120001

Թեթև տրամաբանական վարժանք. Լուծեք կատակ- խնդիրները՝

  1. А քաղաքից Б իքնքնաթիռը թռչում է 80 րոպեում, իսկ հակառակը 1 ժամ 20 րոպեում: Ինչու

80 րոպե= 1 ժամ 20 րոպեում

  1. Մեկ պտույտը երկրի շուրջն արբանյակը կատարում է 1ժ 40 րոպեում: Իսկ մյուսը՝ 100 րոպեում: Ինչպես է դա հնարավոր:

1ժ 40 րոպե = 100 րոպեում

  1. Ինչն է ձեզ պատկանում, սակայն ուրիշներն են այն օգտագործում:

Անուն

  1. Մարդը նստած է, սակայն դուք չեք կարողaնա նստել նրա տեղը, նույնիսկ այն դեպքում երբ այդ մարդը կանգնի ու գնա:

Մարդը նստած է իմ գրկում։

  1. Դուք նստած եք ինքնաթիռի մեջ, ձեր դիմացը ձի է, իսկ հետևում ավտոմեքենա: Որտեղ եք դուք գտնվում? Կարուսելում

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՎ / 2022-2023

Հոկտեմբերի 31 – Նոյեմբերի 4

1․Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:

1) 6  2) 9  3) 12  4) 16

2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:

1) 10   2) 18   3) 19   4) այլ արժեք

3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-

րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:

1) երկուշաբթի  2) չորեքշաբթի  3) շաբաթ  4) հինգշաբթի

4. Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ

ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց

ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլոր ձայների կեսից 6 ձայն պակաս է

ստացել:

1)120  2) 80  3) 60  4) այլ արժեք

5. 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով

փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:

1)77  2) 82  3) 90  4) 92

6. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:

1) 07:11  2) 10:43  3) 12:03  4) այլ պատասխան

7. Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն

է եղել ոչ անձրևային:

1) 18%  2) 60%  3) 40%  4) այլ պատասխան

8. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30

հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է

1) 2) 3) 4) այլ արժեք

9. Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ,

իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում

Կարենը չի ցուցադրել մկրատ:

1) 73%  2) 54%  3) 27%  4) այլ պատասխան

10. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ

AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի

հեռավորությունը:

1) 6սմ  2) 15սմ  3) 18սմ  4) 21սմ

ՀՈԿՏԵՄԲԵՐ (03-07).

Խնդիր 1: Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:

x + 24 = 3x

2x = 24

x = 12

Պատ․՝ 36:

Խնդիր 2:Երեք դարակներում միասին կա 800 գիրք: Հայտնի է, որ երկրորդ դարակում կա երկու անգամ ավելի շատ գիրք, քան առաջինում, իսկ երրորդում 150-ով ավելի, քան երկրորդում: Պարզել, թե քանի՞ գիրք կա դարակներից յուրաքանչյուրում:

I դարակ – x

II դարակ – 2x – 150

III դարակ – 150 + x

Միասին կա 800 գիրք

x + 2x – 150 + 150 + x = 800

4x = 800

x = 200

Պատ․՝ 200, 250, 350:

Խնդիր 3:Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում:

2x + 10 +2x + x = 525

5x = 515

x = 103

Պատ․՝ 103:

Խնդիր 4:Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ ապրեց, իսկ կետից 2 անգամ շատ ապրեց: Պարզել, թե որքա՞ն ապրեց ծովային կրիան, եթե կոկորդիլոսը կետից 250 տարի շատ ապրեց:

6x – x = 250

x = 50

Պատ․՝ 100:

Խնդիր 5: 180 լուցկու հատիկը բաժանել երեք խմբի այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով մեծ լինի երրորդից:

x + 20 + x + 40 +x = 180

3x = 120

x = 40

Պատ․՝ 40, 60, 80:

Խնդիր 6: Հասմիկն Աշոտից 3 անգամ ավելի շատ մատիտ ունի։ Գտնել, թե քանի՞ մատիտ ունեն նրանք միասին, եթե Աշոտի մատիտները քիչ են Հասմիկի մատիտներից 8-ով։

3x – x = 8

x = 4

Պատ․՝ 16:

Խնդիր 7: Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:

2x + 50 = x + 125

x = 75

Պատ․՝ 225:

Խնդիր 8: Արմենն ու Վազգենը ունեն խնձորներ, ընդ որում Արմենի խնձորների քանակը Վազգենի խնձորների քանակի եռապատիկից 5 հատով պակաս է: Պարզել, թե քանի՞ խնձոր ունեն երկուսով միասին, եթե Արմենը Վազգենից 13 հատով ավել խնձոր ունի:

3x – 5 – x =13

2x = 18

x = 9

Պատ․՝ 31:

Խնդիր 9: 33 մ երկարությամբ պարանը տրոհել երկու պարանների այնպես, որ կարճ կտորում եղած դեցիմետրերի քանակը հավասար լինի երկար կտորում եղած մետրերի քանակին։

10x + x = 330

11x = 330

x = 30

Պատ․՝ 30, 300:

Խնդիր 10: Հոր տարիքը հավասար է որդու և աղջկա տարիքների գումարին: Որդու տարիքը երկու անգամ մեծ է քրոջ տարիքից և 20 տարով փոքր է հոր տարիքից: Քանի՞ տարեկան է որդին:

2x+x = 3x

3x – 2x = 20

x = 20

Պատ․՝ 40:

Մաթեմատիկա առանց բանաձևերի

  1. Եթե մտապահված թվից հանենք 35, ստացված թիվը կրկնապատկենք և արդյունքը փոքրացնենք 3-ով, ապա կստանանք մտապահված թիվը: Գտեք մտապահված թիվը:

(x – 35)* 2 – 3 = x

2x – 70 – 3 = x

x = 73

  1. Երեք բնական թվերի գումարը 247 է: Նրանցից մկը ամենամեծ երկնիշ թիվն է, իսկ մյուսը՝ ամենափոքր եռանիշ թիվը: Գտեք երրորդ թիվը:

98 + 101 = 199

247 – 199 = 4

  1. Եթե թվի կրկնապատիկին գումարենք 11, ապա կստանանք 49: Գտեք այդ թիվը:

49 – 11 = 38

38 : 2 = 19

  1. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով, ապա կստանանք 66: Գտեք այդ թիվը:

3x – 15 = 66

3x = 81

x = 27

Պատ․՝ 27, 81:

  1. Երկու թվերի գումարը 46 է, իսկ տարբերությունը՝  12: Գտեք այդ թվերը:

x + 12 +x = 46

2x = 34

x = 17

Պատ․՝ 17, 29:

  1. Երկու թվերի գումարը 84 է: Գտեք այդ թվերը, եթե նրանք հարաբերում են ինչպես 3:4:

3x + 4x = 84

7x = 84

x = 12

Պատ․՝ 36, 48:

  1. Երկու թվերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց տարբերությոունը հավասար է 38:

3x – x = 38

2x = 38

x = 19

Պատ․՝ 57, 19 :

ՍԵՊՏԵՄԲԵՐ (12-16).

1. Առաջին հարյուր բնական թվերի մեջ. 

  • Քանի՞ կենտ թիվ կա?

50

  • 3-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա?

33

2. 1-ից մինչև 60 ամբողջ թվերի մեջ քանի պարզ թիվ կա?

17

3. Ընդամենը քանի՞ երկնիշ թիվ կա, քանի՞ եռանիշ?

90, 900:

4. Քանի ամբողջ թիվ կա.

  • սկսած 10-ից մինչև 100-ը?

91 (100 – 10)+1

  • սկսած k բնական թվից մինչև m բնական թիվը (k<m)?

(m-k) + 1

5. Քանի ամբողջ թիվ կա սկսած -10-ից մինչև 10-ը?

20

6. Սկսած -n-ից մինչև n քանի՞ բնական թիվ կա(n-ը բնական թիվ է)?

( n – (-n)+1 = 2n + 1

Մաթեմատիկական մտածելակերպի ստուգում.

Առաջադրանքը պարզ է՝ գտեք օրինաչափությունը 

և հաշվարկեք հաջորդող թիվը: 

Հաջողություն ենք մաղթում!

Հարց. Ո՞ր թիվը պետք է լինի հաջորդը․

1. Ո՞ր թիվը պետք է լինի հաջորդը․

72, 70, 68, 48

2. Ո՞ր թիվը պետք է լինի հաջորդը․

534, 353, 465, 354

3. Գտնել հաջորդ թիվը?

81, 71, 91, 61

4. Գտնել հաջորդ թիվը? 1,2,6,24,120,?

Հնարավոր տարբերակներ՝ 720, 640, 980, 530

5. Գտնել հաջորդ թիվը? 99,92,86,81,77,?

Հնարավոր տարբերակներ՝ 71,72,73,74

6. Գտնել հաջորդ թիվը? 8723,3872,2387,?

Հնարավոր տարբերակներ՝ 1378, 7238, 3378, 7823

7. Գտնել հաջորդ թիվը?  7,5,8,4,9,3,?

Հնարավոր տարբերակներ՝ 10,11,1,2

8. Գտնել հաջորդ թիվը? 1,1,2,3,5,?

Հնարավոր տարբերակներ՝ 8,10,9,7,

9. Գտնել հաջորդ թիվը? 3,8,15,24,35,?

Հնարավոր տարբերակներ՝ 68,59,48,42

Հաշվետվություն

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։

14 աշխատանք է կատարված և տեղադրված մաթեմատիկա առանց բանաձևերի բաժնում։

  1. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։

Ես նախագծերից մասնակցել եմ դիագրամ, Շիրակացու օրեր, մի մաթեմատիկոսի պատմություն, ձոն ստուգատես, մաթեմատիկական խաղեր Quzizz-ում։

  1. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
  1. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։

Ես չունեմ բացթողումներ։

  1. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։

Ես չունեմ բացթողումներ։

  1. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։

Ցանկացած թեմայով։

  1. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։

Շատ ակտիվ։

  1. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը:

9

Մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբ

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Անխորագիր պատկեր

Երեք անգամ պետք է թեքվի աջ։

2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

Անխորագիր պատկեր

36 օր։

3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Անխորագիր պատկեր

Պատ․՝ առաջին ճյուղ 4 ճնճղուկ, երկրորդ ճյուղ 12 ճնճղուկ:

4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

Պատ․՝ 12 ձու։

5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։

Պատ․՝ մի թերթ։

6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Անխորագիր պատկեր

Պատ․՝ դեղին։

7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:

Պատ․՝ 10:

8. 3  ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։

Պատ․՝ 3 ժամ։

9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

Պատ․՝ 3 դեղին ձու։

10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:

1կգ բրինձ + 1կգ չամիչ + 1կգ չամիչ = 2800 դրամ

1կգ բրինձ + 1կգ չամիչ = 1800 դրամ

2800 – 1800 = 1000 դրամ (1կգ չամիչ)

1800 – 1000 = 800 դրամ (1կգ բրինձ)