Կարդում ենք Համո Սահյան

Համո Սահյան Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Իմ կարծիքով ամպրոպից հետո կարելի համեմատել պատերազմից հետոի հետ, քանի որ մենք ավելի հանդուրժող ենք դառնում, երկինքը փայլում է և կակաչն ավելի կարմիր է լինում։ Պատերազմից հետո աշխարհ ավելի հասկանալի է թվում։

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր և բարի արև։

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Բանաստեղծության մեջ կրկնվում էր ամպրոպից հետո տողը, որը բանաստեղծությանը կենտրոնացնում է։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունը դա ամպրոպից հետոն էր, քանի որ դա նշանակում է պատերազմից հետո երկինքն ավելի կապույտ է լինում, իսկ բոլորն ավելի սիրով են լինում իրար հետ։

Համո Սահյան <<Ժայռից մասուր է կաթում>>

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առուն

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռի վրա մասուր է աճում։

  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում,

Առուն բարի է այնպես,

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Պատկերավորման միջոցներն են՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, չափազանցություն և նվազաբերություն։

Համո Սահյան <<Մայրամուտ>>

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Իմ ամենասիրած օրվա պահը երեկոն է, քանի որ ինձ շատ է դուր գալիս ոնց է արևը մայր մտնում։ Արևի մայր մտնելու ընթացքում շատ գեղեցիկ գույներ են լինում երկնքում՝ կարմիր, նարնջագույն և այլն։ Այդ ժամանակ բակում լիքը երեխաներ սկսում են խաղալ և աղմկել։

Առաջադրանքներ

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Ընտրիր մեկը և բարձրաձայն կարդա դասարանում:

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

2. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ: Փորձիր վերլուծել:

Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը, քանի որ Սահյանը արտահայտում է իր սերը հայրենիքի նկատմամբ։ Ուրիշ հայրենիքում չկա այդ օրհնությունը հողի մեջ։ Հայրենիքում է անցնել նրա մանկությունը։ Ուրիշ տեղ ուսերին հենված Սասնա տուն չկա։ Եվ այդ ամեն ինչը կապում է իր հայրենիքի հետ և Սահյանը ուրիշ հայրենիքում չի կարող ապրի։

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

Սա իմ աշխարհն էր, ուր մտերիմ մարդիկ պետք է իրենց լավ զգաի։ Ես հիմա մտածում եմ, իսկապես, ի՞նչ կավելացնեմ իմ աշխարհին: Առաջին բանը, որ որոշ մարդիկ կցանկանան ունենալ, երջանկությունն է: Մեր աշխարհում շատ են մարդիկ, ովքեր վիրավորում են, ծեծում և այլն։ Իմ աշխարհում ես կուզենաի մի քիչ սեր, որ բոլորը իրար սիրեին, ինչպես հեքիաթում, բայց աշխարհը չի կարելի համեմատել հեքիաթի հետ։ Ես ին աշխարհում կուզենաի լիներ ազատություն, որ մարդիկ իրենց ավելի հանգիստ և պաշտպանված զգաին։ Իմ աշխարհում բոլոր մարդիկ պետք է միշտ հիշեյին իրենց լավ օրերը միշտ գնահատեյին և չբողոքեյին իրենց ունեցածից։

Եղիշե Չարենց

  1. Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում էր Չարենցի <<Տաղ անձնական>>։

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

  1. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

Չարենցը գրում էր նրա կյանքի, ընկերության և դժվարությունների մասին։ Նա ասում էր, որ թողել է Կարսը, Կարսում թողած տունը։ Նա գնում էր օտար քաղաքների ճանապարհով և նրա շրուջը աղմկոտ մարդիկ։ Չարենցը ասում էր, որ նա հաշմանդամ ու խելագար և հավիտյան վտարանդի։ Նրա ամեն մեղքի համար նա պատրաստ է ներում խնդրի։ Չարենցը ասում էր, որ նա պետք է գնա և հեռանա։ Այս տաղը Չարենցի անձնական մտքերն էին։

  1. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և գրավոր վերապատմիր բլոգում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։

Աղբյուրը ՝ Վիքիպեդիա

Թմկաբերդի առումը

4. Կարդալ Թմկաբերդի առումը, վերլուծել կամ արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝  ինչ է պոեմը:

Պոեմ, չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։

Թմկաբերդի առումի մեջ ասվում էր դավաճանության մասին։ Կար երկու թագավոր, Շահը և Թաթուլը։ Շահը ամեն կերպ փորձում էր գրավել Թաթուլի թագավորությունը։ Շահը մտածել էր խորամանկ պլան։ Կանչել էր Թաթուլի կնոջը և գերում էր նրան իր հարստությամբ։ Պատմեց նրա պլանի մասին և կինը համաձայնվեց։ Թաթուլը կրկին հաղթեց Շահին և նշեց իր հաղթանակը։ Կինը հարբեցրեց ամբողջ զորքին բացեց դռները և Շահը գրավեց Թաթուլի թագավորությունը։ Դրանից հետո կինը ասաց, որ Թաթուլը ավելի քաջ էր և չեր փորձում կնոջ միջոցով հաղթել։

Փարվանա

3․ Կարդալ «Փարվանան», վերլուծել կամ արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝  ինչ է բալլադը:

Բալլադ չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն։ Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Փարվանա բալլադի մեջ ցույց տված էր, թե ինչ է պատահում ագահ մարդկանց հետ։ Արքայի դուստրը շատ ագահ էր և ցանկանում էր անհնարին բաներ։ Արքան կազմակերպել էր մրցույթ, որ քաջ տղաները կռվեն և ով հաղթի կամաուսնանա իր դստեր հետ։ Դուստրը ուզում էր, որ գտնեն անշեջ կրակ։ Սպասելով երկար տարիներ, դուստրը կորցրեց իր հույսը և այնքան լացեց, որ լիճ գոյացավ և կոչվեց Փարվաննա։