Մայրս

Մամ ես գիտեմ, թե ինչքան եմ ջղայնացրել քեզ և դու ինչքան ես լացել իմ պատճառով։ Ես հասկանում եմ, որ ամենալավ երեխան չեմ, բայց փորձում եմ լինել։ Ես գիտեմ, որ դու փորձում էիր իմ մանկությունը դարձնել անհոգ և քո մոտ դա ստացվել է։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու ինձ ունեցել էս և փորձել ես այնպես անել, որ ես լինեմ անհոգ։ Ես անկեղծ շատ գնահատում եմ քո արածը։ Դու փորձում ես ինձ ամենօր ուրախացնել անել այն ինչը ես ուզում եմ  նույնիսկ եթե դա դժվար է։ Դու համակերպվում ես իմ բոլոր վատ գծերին և արաքներին։ Դու միշտ ինձ ներում ես նույնիսկ եթե ես շատ վատ բան եմ անում։ Ես շատ ուրախ եմ, որ դու ես հենց իմ մաման։

Հովհաննես Շիրազ․ Հին աշխարհը չեմ տեսել․․․

Հին աշխարհը չեմ տեսել․․․

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է,թե մի պաղ,
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

Դաս 26. (20.03-24.03)

§44. Տեսակարար ջերմունակություն.

§45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը.

Առաջադրվող հարցեր՝

           1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:


            2. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:


            3. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):


5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)


6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Պատճառն այն է, որ ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դանդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:


7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Տաքացնելիս մարմնի ստացած ջերմաքանակը՝ Q1=cm1(t-t1)

Սառչեիս մարմնի տված ջերմաքանակը՝ Q2=cm2(t-t2)


8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է: 


9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

 Q1+ Q2 =0

 

Ավ. Իսահակյանի <<Մայրիկիս>>

Կարդա’ Ավ. Իսահակյանի <<Մայրիկիս>> բանաստեղծությունը։

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Առաջադրանքներ`

1.Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ նկարագրված էր գրողի սերը և կարոտը մոր հանդեպ։

2.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Իմ կարծիքով բանաստեղծության տրամադրությունը տխուր է։

3.Ինքդ փորձի՛ր մոր մասին որևէ բանաստեղծություն հորինել:

 Ակսել Բակունցի <<Միրհավը>>

Գոյական – աշուն, ծառ, խաղող

Ածական – մաքուր, ջինջ, դեղին

Թվական – մեկ, երկու, չորս

Դերանուն – նա, նրան, ինքը

Բայ – նստել, մտնել, փակել

Մակբայ – աշնանը, ներսը, պատի

Կապ – վերև, դուրս, մինչև

Շաղկապ – և, ու, բայց

Վերաբերական – ահա, անգամ, իբրև

Ձայնարկություն – կա՛խ-կղա, շա՛խ-կղա, թո՛ղ,

Ակսել Բակունցի <<Միրհավը>>

2.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերություններ։

Փոխաբերություններ՝

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։

Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։

Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։

Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։

Համեմատություններ՝

Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։

Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։

Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;

Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։

Ադրբեջան

Դասի հղում։

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է։ Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասի։ Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները։ Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը։ Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախաջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է։

  1. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ պատճառով էլ մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։

  1. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Վիթխարի է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով: Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները: Շատ են հանքային աղբյուրները: