Գործնական աշխատանք

151.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ, գոյական
ոչնչանալ-ոչինչ, դերանուն
սիրել-սեր, գոյական
փափկել-փափուկ, ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շեկ, ածական
վարդագունել-վարդ, գույն, գոյական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական

152.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատ դարձավ: Զայրույթից նա գունատվեց
Տերևները սկսել են դեղին դառնալ: Տերևները սկսեցին դեղնել։
Նրանք միմյանց հանդեպ  ջերմ են դարձել; Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են։
Այդ պատմությունից էլ  առաջ եկավ անվանումը: Այդ պատմությունից էլ առաջացավ անվանումը։
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց: Լուսացավ, և նոր օր սկսվեց։
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են: Ուշացար, հյուրերն արդեն գնացել են։
Նա իր փայտիկով քար դարձրեց քաղաքը: Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը։

153.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:

-ել — պառկել, քնել, պարել, սիրել, երգել

-ալ — գնալ, կարդալ, երջանկանալ, ուրախանալ, վախենալ

154.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
կսովորես-երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ-առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ
կփայլեն-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ

155.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր (ինքը) սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իր (ինքը) շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
(Նա) Նրանք ում ասես կարողանում են (ինքը) իրենց կամքը պարտադրել;
(Նա) Նրանք էլ կարող են (մենք) մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ (ես) ինձ վրա զարմանում:
(Մենք) Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ (մենք) հետ պտույտի դուրս եկավ:

156.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-թերթ
աղեղ-բաղեղ
կար-տկար
յուղ-հյուղ
լոր-կլոր
ութ-թութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-թախտ
ճար-աճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ