Դաս 19. (27.02-03.03)

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

  1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է առանց աշխատանք կատարելու։

  1. Ինչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

  1. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Միավորների միջազգային համակարգում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է:

  1. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ժամանակ:

  1. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2 լիտր տարողությամբ անոթն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի։

  1. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Պղնձե ձողի երկայնքով մոմով ամրացնենք լուցկու մի քանի հատիկ: Ձողի մի ծայրը տաքացնենք (օրինակ` սպիրտայրոցի բոցով): Տաքանալու ընթաքում մոմն սկսում է հալվել, և լուցկու հատիկները հերթով պոկվում են ձողից:Սկզբում պոկվում են բոցին մոտ հատիկները, այնուհետև՝ մյուսները:Լուցկու հատիկների հերթականորեն պոկվելը ձողից «ցուցադրում» է ջերմության հաղորդումը ձողի երկայնքով` նրա տաքացած ծայրից դեպի սառը մասերը: Բնական է ենթադրել, որ «ցուցադրված» ջերմահաղորդումը պայմանավորված է ձողի մոլեկուլների ջերմային շարժմամբ և փոխազդեցությամբ:

  1. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ  ջերմահաղորդիչ – պղինձ, երկաթ, արծաթ

Վատ ջերմահաղորդիչ – ջուր, գազ

  1. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Օդը համարվում է վատ ջերահաղորդիչ, քանի որ այն գազ է, իսկ գազերի մոլեկուլների հեռավորությունը ավելի մեծ է քան պինդ մարմիններում։

  1. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ջերմամեկուսիչ նյութերը ցածր ջերմահաղորդականության պաճառով օգտագործում են մարմինները տաք կամ սառը պահելու համար։

  1. Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Ոչ, որովհետև վակումում մարմնինները չեն փոխազդում:

 Թումանյանի «Թմկաբերդի առումը» 

Կարդա’ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը, բլոգում վերլուծիր ասելիքը։

Պոեմի ասելիքը այն էր, որ դավաճանությամբ հաղթանակի չես հասնի, իսկ դավաճանողը միշտ կպատժվի։

Պարզի’ր, բլոգումդ ներկայացրո’ւ, թե ի՞նչ է պոեմը։

Պոեմ չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Սրտի կառուցվածք

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

Գործնական աշխատանք

117.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէր ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

119Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:

  1. Ոչ ոք  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
    2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
    3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
    4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
    5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել,ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

120․ Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան