Գրականություն

1.Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքն անգիր սովորի՛ր:

Առաջադրանքներ՝

Ինչպե՞ս է գրողը պոեմի երկրորդ և երրորդ մասերում ներկայացնում Թմկա տիրուհուն:

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։

Ի՞նչ խորհուրդ են տալիս շահին՝ Թաթուլին հաղթելու համար:

Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,

Որ չես կարենում էսքան ժամանակ։