Բորբ մի աղջիկ…

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…


Դաս 25. (13.03-17.03)

Կրկնել «Ներքին էներգիա» թեման և պատրաստվել գրավորի:

§44. Տեսակարար ջերմունակություն.

§45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը.

Առաջադրվող հարցեր՝

           1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:


            2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխմանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:


            3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները։

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):


5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)


6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Պատճառն այն է, որ ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դանդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:


7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2C°−t1C°)


8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Qջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է: 


9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1+Q2=0

Սրտի կաթված

Սրտամկանի ինֆարկտ այլ կերպ անվանում են սրտի կաթված, զարգանում է, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյունահոսքը, բերելով սրտամկանի վնասման։ Ամենահաճախ դիտվող ախտանիշը կրծքավանդակի ցավն է կամ անհարմարության զգացումը սրտի շրջանում, որը կարող է ճառագայթել դեպի ուս, ձեռք, մեջք, պարանոց կամ ծնոտ։ Հաճախ այն դիտվում է կրծքավանդակի ձախ կեսի կենտրոնում և տևում է մի քանի րոպեից ավելի։ Անհարմարության զգացումը կարող է ընկալվել որպես այրոց։ Այլ ախտանիշներից կարող են դիտվել շնչարգելություն, սրտխառնոց, արտահայտված թուլություն, սառը քրտինք կամ հոգնածության զգացում։ Մարդկանց 30%-ի շրջանում ընթանում է ատիպիկ ախտանիշներով։ Կանայք հաճախ դիմում են առանց կրծքավանդակի ցավերի գանգատի, դրա փոխարեն նշում են պարանոցի, ձեռքի ցավեր կամ հոգնածության զգացում։ 75 տարեկանից բարձր անձանց 5%-ը նախկինում ունեցել են ՍԻ՝ աննշան ախտանիշներով կամ անախտանիշ։ Սրտամկանի ինֆարկտը կարող է բարդանալ սրտային անբավարարությամբ, սրտի ռիթմի խանգարումներով, կարդիոգեն շոկով կամ սրտի կանգով։

Heart attack diagram.png