Վրաստան

Դսաի հղում։

Այլ հղում՝ 1, 2

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք, քանի որ Սև ծովի արևելյան ափին է գտնվում: Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:

  1. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը՝ որպես կանոն մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից է, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

  1. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Սև ծովը Վրաստանի աշխարհագրական դիրքում շատ մեծ դեր ունի, Սև ծովից հիմնական եկամուտի աղբյուրն է կազմում արտահանումը նավերի օգնությամբ:

  1. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման հիմնական նախադրյալը աշխարհագրական դիրքն է։

  1. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

Հայ-վրացական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի հանրապետության  համար: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բարի դրացիական են, զարգանալ կարելի է հենց այդ ուղղությամբ ՝ խորացնել բարեկամական հարաբերությունները: