Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմները
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 102-104/․
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 105-108/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:

Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ հռոմեական բանակը մտավ Հայաստանի տարածք։ Նույն տարվա հոյտեմբերին հռոմեացիները հաջողության հասակն Տիգրանակերտի մոտ տեղի ունեցող ճակատամարտում։ Սակայն Ք.ա 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս բերեցին Հայաստանից։


2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը․ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց Հայաստանը /բլոգային աշխատանք/.

Հայաստանը մենակ էր մնացել ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Սկսվեց բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։ Ք.ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիր։ Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։

Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվել Հռոմի և Պարթևստանի հետ, ինչը ձեռնատու չէր։

Փետրվարի 12-16

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 91-97/
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
ա/ Հայկական աշխարհակալության սահմանները
բ/ Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
գ/ Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-106/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։

  • Ք․ ա․ 94 թ․-ին Տիգրանը նվաճում է Ծոփքը և միացնում Մեծ Հայքին։ Ծոփքի թաքավորը սպանվում է։
  • Ք․ ա 94 թ․-ին Տիգրանը պայմանագիր է կնքում Միհրդատ Պոնտացու հետ, որը Պոնտոսի թագավորն էր։ Այդ ժամանակ Փոքր Հայքը Պոնտոսի թագավորության մաս էր կազմում, ուստի Փոքր Հայքին տիրանալու համար Տիգևանին աանհրաժեշտ էր պայմանավորվել Միհրդատի հետ։ Պայմանագիրը ամրապնդելու համար Տիգրանը ամուսնանում է Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի հետ։
  • Ք․ ա․ 93 թ․-ին Հայկական զորքերը ներխուժում են Կապադովկիա։ Այնուհետև Հռոմը բանակ է ուղարկում և Հյակական զորքերը ստիպված են լինում հեռանալ Կապադովկիայից, սակայն հեռանում են տանելով իրենց հետ հսկայան ավար և գերիներ։
  • Երբ մահանում է Պարթևստանի թագավոր Միհրդատ II-ը, Պարթևաստանում իշխանությունը թուլանում է։ Օգտվելով առիթից՝ Տիգրանը Մեծը արշավում է Պարթևստանի վրա և վերադարջնում «70 հովիտները»։
  • Այնուհետև Հայկական զորքերը մտնում են Պարթևստանին ենթակա Ատրպատական թագավորություն և գրավում են այն։
  • Հայկական զորքերը պաշարում են պարթևական թագավորների ամառային նստավայրը՝ Էկբատանը։ Ստիպված Պարթևական թագավոր Գոդերձ II-ը հաշտություն է խնրդում Տիգրանից և հրաժարվում Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից հօգուտ Հայաստանի։
  • Պարթևաց արքան հրաժարվում է «Արքայից-արքա» տիտղոսից։ Այդուհետև այդ տիտղոսը կրելու է Տիգրանն ու նրա հաջորդները, ինչը նշանակում է Հայոց Թագավորության գերիշխանությունը Պարթևաստանի վրա։


2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։


3. Նկարագրե՛ք  Տիգրան Մեծի տերության սահմանները /բլոգային աշխատանք/.

Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճվածտարածքների մեծագույն մասը Պարթևական թագավորության և Հռոմեական կայսրության դեմ պայքարում։

Փետրվարի 5-6

Պատմության ծրագրի նախորդ ուսումնական շրջանի ամփոփ կրկնություն

Պատասխանել հարցերին

Հայոց պատմություն 9-րդ դասարան

  • Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հռչակվեց Հայաստանի Առաջին հանրապետության անկախությունը։ Ի՞նչ գիտեք Բաթումի պայմանագրի մասին։ Ինչպիսի՞ն պետք է լիներ ՀՀ ըստ այդ պայմանագրի։

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Բաթումի պայմանագիրը կնքվել  է հունիսի 4-ին 1918: Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն: Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար: 

  • Ամփոփ նկարագրե՛ք Հայաստանի Առաջին հանրապետության ներքին և արտաքին դրությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում։

Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։

  • Ներկայացրե՛ք ՀՀ անկման պատճառները և հետևանքները։

Անկման հետևանքները կարող են ներառել կենսամակարդակի նվազումը, պետական կառույցների նկատմամբ վստահության կորուստը և սոցիալական բունտի հնարավոր աճը: Երկիրը կարող է զգալ ուղեղների արտահոսք, քանի որ հմուտ անհատները ավելի լավ հնարավորություններ են փնտրում այլուր: Միջազգային առումով թուլացած Հայաստանը կարող է բախվել դիվանագիտության և աշխարհաքաղաքական դիրքավորման մարտահրավերների:

  • Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի գոյության առավել հիշարժան հատվածներըիչ

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

  • Ցույց տվե՛ք Խորհրդային միության կործանման քաղաքական տեսարանը։ Ինչպե՞ս անկախացավ Հայաստանի Երրորդ հանրապետությունը

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

  • Ի՞նչ է Ղարաբաղյան հակամարտությունը, ինպե՞ս էր այն դրսևորվում 1988-1991 թթ․-ին

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։

  • Ամփոփ ներկայացրե՛ք Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը

1991 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային տարածքում դադարեց ԽՍՀՄ-ի գոյությունը: 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունվեց երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, հաստատվեց բազմակուսակցական համակարգ: Օրենքներ ընդունվեցին պետական խորհրդանիշների և օրհներգի մասին: 1992 թ. Մարտի 3-ից Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001 թ. հունվարից՝ Եվրախորհրդի անդամ:

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու․


Թեմա 14․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․
ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․


Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Երրորդ հանրապետության հիմնարար դասերը․Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Առաջադրանք․
1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։

ՄԱԿ-Միացյալ Ազգերի Կազմակերպություն, Եվրո-խորհուրդ, ԱՊՀ-Անկախ Պետությունների Համագործակցություն, ՀԱՊԿ-Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն, ԵՏՄ-Եվրասիական Տնտեսական Միություն։


2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։

Իրան՝ բարիդրացիական, տնտեսական համագործակցություններ։
Թուրքիա, Ադրբեջան՝ թշնամական, ոչ քաղաքական և ոչ տնտեսական համագործակցություն։
Վրաստան՝ բարիդրացիական, տնտեսական համագործակցություններ։


3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության և 2023-ին Արցախը կորցնելու հիմնական պատճառները /բլոգային աշխատանք/․

Մեր հակաառակորդը ավելի պատրաստ էր և զինված: Նաև բնակչության և զորքերի քանակի առավելություն: Թուրքիաի կողմից աջակցությունը և նաև վարձկաններ:

Դեկտեմբերի 4-8

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12․ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը․
ա/ Հայկական հարցի վերաբացումը Երկրորդ աշխարհամարտից հետո
բ/ Քաղաքական բռնությունների նոր փուլը
գ/ Անհատի պաշտամունքի դատապարտումը։ Ազգային զարթոնքը /էջ 113-117/
Թեմա 13․ Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը․
ա/ Վերակառուցումը և Ղարաբաղյան շարժումը
բ/ Ազատագրական շարժման վերելքը /էջ 119-127/-/բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարող եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։

Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման` ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։ Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հուշահամալիր։


2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհների: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է
դառնալ այլախոհ:

Այլախոհ են անվանում այն մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում, խորթ՝ օտար մտքեր ունեն: Այլախոհական շարժումը Հայաստանում սկզբնավորվել է 1962-1963 թվականներին, որին անվանել են՝ Հայ երիտասարդական միություն։ Հայտնի այլախոհ էր Պարույր Հայրիկյանը։


3․ Նկարագրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և դրանց հետևանքները /բլոգային աշխատանք/․

Վերակառուցումը մի նախագիծ է, որը չէր համապատասխանում Խորհրդային միության հիմքում ընկած կոմունիստական պահանջներին: Վերակառուցումը նպատակ ուներ վերափոխումներ անել տնտեսության ասպարեզում, սակայն որպես հետևանք փլուզվեց կայսրությունը:


Լրացուցիչ նյութ /տեսանյութ/՝
 Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․Վարդան Հարությունյան/

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային վեց դիվիզիաներում։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390րդ դիվիզիան, որը 1942թ․ Ղրիմի Կերչի թերակղզում ունեցավ ծանր կորուստներ։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։Գործած սխրանքների համար այն վերակոչվեց 81-րդ զվարդիական դիվիզիա: Հովհանես Իսակովը եղել է ծովակալ, այնուհետև նաև Խորհրդային միության նավատորմի ծովակալ: Սերգեյ Խուդյակովը, Հովհանես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանովը գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական խմբավորման մեջ։

2․ Ի՞նչ նշանակություն ուներ Ստալինգրադի ճակատամարտը ՀԽՍՀ-ի և ողջ հայ ժաղովրդի համար։

Ստալինգրադի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-գերմանական ռազմաբեմի («Հայրենական Մեծ պատերազմ») հիմնական և վճռական ճակատամարտը, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Խորհրդային Միության դեմ Ստալինգրադ քաղաքի (այժմ՝ Վոլգոգրադ) վերահսկման համար։

Ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1942 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը։

Համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհով։ Գերմանական 6-րդ բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակն այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը։

Նոյեմբերի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10․ Խորհրդային Հայաստանը 1923-41 թթ․
ա/ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը
բ/ Հայկական ԽՍՀ-ն՝ Միութենական հանրապետություն /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-70, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Համառոտ նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը և ներկայիս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ անցկացնելով զուգահեռներ /բլոգային աշխատանք/․

ՀՅ դաշնակցության վերացումի հետ՝ Հայաստանի ինքնիշխանությունը կոմունիստական կուսակցությունը ինքնուրույն քաղաքականություն չէր կարող ստեղծել և կախված էր Մոսկվայից։ 1920-1930-ական թվականներին կենտկոմի առաջին քարտուղարը եղել է Աշոտ Հովհաննիսյանը, իսկ հետո Աղասի Խանջյանը։ Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը պահելու համար սկսեց բռնություն կիրառել։ 1920թ․ վերջին և 1921թ․ սկզբին Հայաստանից աքսորվեցին 1400 սպաներ։ 1930թ. բռնությունները ավելի ուժեղացան, քանի որ տնտեսական և քաղաքական իրադրությունը սրվեց։ 1930թ․ առաջին կեսին ունեզրկվել էր 1100 գյուղացիական տնտեսություն։ 1936թ․ Ստալինի հրամանով սպանվեց Աղասի Խանջյանը։ Այդ ժամանակ շինծու գործով ձերբակալվեց Ներսես Ստեփանյանը։ 1937թ․ օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկից Հայաստանի նախկին կառավարության նախարար Սահակ Տեր-Գաբրիելյանը իրեն ցած գցեց։ 1937թ․ Հայաստանում ձերբակալվեցին 5000 մարդ։ Նրանցից 67 տոկոսին գնդակահարեցին։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում բռնաճնշման ենթարկվեց 42 հազար մարդ։ Այդ ամենը վերջացավ Ստալինի մահից հետո։

Նոյեմբերի 13-17

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 9․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/
ա/ Հայաստանի տարածքային պահանջները։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ
ե/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 52-57, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ ուսումնասիրության նյութեր՝ 
-«Եթե քննարկվի Կարսի պայմանագիրը, ապա սեղանին կդրվի նաև Սևրինը»
-Զուգահեռներ 1921-ի և 2021-ի միջև
-Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերի իրավաքաղաքական հետևանքները Հայաստանի համար

Առաջադրանք
1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։

Մենք ժառանգել էինք տարածքային չլուծված խնդիրների ահռելի պաշար ՝ լուծված չէր առաջին հերթին Ղարաբաղի, իսկ հետո արդեն ՝ Ջավախքի, Լոռու և Նախիջևանի տարածքային խնդիրները։


2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Ներկայացրե՛ք արդյունքները։

Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ․ հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա իր հետ վերցնելով փաստաթղթերի ահռելի փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեն 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանարապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ ՝ ռուս-թուրքական։


3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանն այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս /բլոգային աշխատանք/․ 

Հայաստանը դեռ չէր մաքրել իր տարածքային հաշիվները, երբ ավելացավ նորը 44 օրյա պատերազմից հետո, ՀՀ սահմանները փոփոխվեցին, ինչը անթույլատրելի է։ Հիմա խաղասեղանին դրված է Սյունիքը և տարածքային խնդիրները կարծես գնալով շատանում են։ Ես կարծում եմ, որ մեզ պետք են լավ դիվանագետներ և հարցի լուծումն տեսնում եմ հենց այդպես ՝ պետք է կրթել լավ դիվանագիտական սերունդ։

Նոյեմբերի 6-10

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 8․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․
ա/ Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Խորհրդային իշխանության հաստատման պահին երկրի քաղաքական և տնտեսական վիճակն անմխիթար էր. նորաստեղծ հանրապետության տարածքի կեսից ավելին բռնազավթված էր թուրք նվաճողների կողմից։ Այդ օրհասական պայմաններում հայ ժողովուրդը նոր իշխանությունից, Երևանի համաձայնագրի դրույթներից և բոլշևիկների` բազմիցս տրված խոստումներից ու հայտարարությունից ելնելով, հույսով էր, որ կպաշտպանվեր Հայաստանի անկախությունը, կվերականգվեր պատերազմի հետևանքով քայքայված տնտեսությունը, վերջ կդրվեր պատերազմին, և թուրքերը կհեռանային Հայաստանի սահմաններից։ Բացի այդ, Ռուսաստանի միջամտությամբ բարեկամական հարաբերություններ կհաստատվեին Թուրքիայի և Հայաստանի միջև, կվերականգվեր երկրի խաղաղությունը, և ժողովուրդը խաղաղ շինարարության հնարավորություն կունենար։ Այն համոզումը կար, որ Ռուսաստանը տնտեսական խոշոր օգնություն ցույց կտար, կվերականգնվեր երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և հարևան Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի միջև, Ռուսաստանից հագուստեղեն և այլ ապրանքներ կբերվեին, Բաքվից` վառելիք և վերջապես հալածանքի չէին ենթարկվի ոչ կոմունիստական քաղաքական կուսակցությունների պատկանող անդամները։


2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում /բլոգային աշխատանք/․

Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային (թվով 9) և շրջանային (ավելի քան 30), ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա) ստեղծմանը, մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։

Հոկտեմբերի 9-13

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ
բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ
գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
դ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-24/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
-1920թ․ Մայիսյան ապստամբությունը
-1920-ի գարունը և բոլշևիկների մայիսյան ապստամբությունը․Ալեքսանդր Խատիսյան

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ։

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Այդ ամենը իր այսպես կոչված իրավական ձևակերպումը ստացավ և Լենին-Աթաթուրք ապօրինի 1921 թ․ մարտի 16–ի Ռուս–թուրքական եղբայրության Մոսկովյան պայմանագրով, որը սակայն, իր ստորագրման պահից սկսած մինչ այժմ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ իսկ պատճառով, որպես ապօրինի միջազգային պայմանագիր՝ գրանցված չէ ՄԱԿ–ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով:

Ներկայիս Հայաստանի կյանքը գրեթե չի տարբերվում առաջին հանրապետության կյանքից, քանի որ մենք մինչ այսօր ունենք կոնֆլիկտներ Թուրքիայի, Ադրբեջանի հետ և մենք մեր հույսը դնում ենք կրկին Ռուսաստանի վրա, սակայն Ռուսաստանը օգնում է Ադրբեջանին մեր դեմ:


2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության պատճառները, նպատակը, գործիչներին և նշանակությունը /բլոգային աշխատանք/.

1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։

Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։