Սեբաստացու օրեր: Ուսումնական աշուն և հոկտեմբերյան ամփոփում

Լրացուցիչ առաջադրանքներ (տնային)

  • Խնդիրները լուծի՛ր՝ անպայման համակարգ կազմելով.
  • Երկու թվերի գումարը 428 է: Եթե գումարելիներից մեկը փոքրացնենք 4 անգամ, ապա գումարը կդառնա 218: Գտի՛ր այդ թվերը:

x+ y = 428

x/4 +y= 218

x-x/4=210

4x – x = 840

3x = 840

x = 280

y=148

  • Երկու թվերի գումարը 46 է, իսկ տարբերությունը՝ 12: Գտի՛ր այթ թվերը:

x +y=46

x – y = 12

2x=58

x = 29

y = 17

  • Երկու թվերի գումարը 84 է: Գտի՛ր այդ թվերը, եթե նրանք հարաբերում են ինչպես 3:4:

3x + 4x = 84

x = 12

Պատ․՝ 36, 48:

  • Երկու թվերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտի՛ր այդ թվերը, եթե նրանց տարբերությունը հավասար է 38:

3x – x = 38

2x = 38

x = 19

Պատ․՝ 19, 57:

  • Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից: Գտի՛ր այդ թվերը, եթե նրանց գումարը 115 է:

4x + x = 115

5x = 115

x = 23

Պատ․՝ 23, 92:

  • Երկու թվերի տարբերությունը հավասար է 27: Գտի՛ր այդ թվերը, եթե նրանք հարաբերում են ինչպես 4:7:

7x – 4x = 27

3x = 27

x = 9

Պատ․՝ 36, 63:

  • Երկու թվերի գումարը 35 է, իսկ առաջին թվի կրկնապատիկի և երկրորդ թվի եռապատիկի գումարը՝ 92: Գտի՛ր այդ թվերը:

x + y = 35

2x+3y=92

x = 35 – y

70 – 2y+3y=92

x = 13

y = 22

Մակբայը որպես խոսքի մաս

Վարժություններ
Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

  1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
  2. ապա, մասին, լիովին, անշուշտ
  3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
  4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
  5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
  6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
  7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
  8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
  9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
  10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորը հերոսաբար կռվում էր մինչև վերջին փամփուշտը։

Դեղը խմելուց հետո գլխացավը մասամբ մեղմացավ։

Ոստիկանի գալուց հետո խցանումը փոքր-ինչ թեթևացավ։

Ամանորի գիշերը ամենուրեք հրավառություն է։

Տնօրենը լիովին համաձայն էր ուսուցչուհու հետ։

3.Տրված գոյականներից մակբայակերտ ածանցների միջոցով կազմել մակբայներ։
Հոգի- հոգեպես
դիվանագետ- դիվանագիտորեն
ընկեր- ընկերաբար
գազան- գազանաբար
խումբ- խմբովի
եղբայր- եղբայրաբար
վերջ- վերջապես
ազգ- ազգովի
նյութ- նյութապես
գլուխ- գլխովին
բարեկամ- բարեկամաբար

4. Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն- խոստանալ
օրեցօր- տառապել
տարեցտարի- բարգավաճել
խորապես- ուսումնասիրել
մեն-մենակ- ճամփորդել

կուզեկուզ-քայլել
հավիտյան- սիրել
բարոյապես- մաշվել
հայրաբար- գրկել
լռելյայն- նստել
բերնեբերան- լցնել
խումբ- խումբ- դասավորել
արագ-արագ- պատրաստվել
վերջիվերջո- հաղթահարել
հոտնկայս- ծափահարել
ներքուստ- զգալ
նյութապես- ապահովել

5.Տրված ածականներից մակբայակերտ ածանցների միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկորեն
խոլ—խոլաբար
դաժան—դաժանորեն
էական— էականորեն
խոնարհ— խոնարհաբար
թեթև— թեթևաբար
բարեխիղճ— բարեխղճորեն
մեղմ— մեղմորեն
խիզախ— խիզախորեն
քաջ— քաջաբար

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Հարցեր և առաջադրանքներ:
1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:

Մաղադանոս – հովանոցավորների ընտանիքին պատկանող բանջարաբույս, հնոտիք – հին հնամաշ հագուստներ կտորներ, փողրակ – թրծած կավե կամ մետաղյա խողովակ՝ ստորգետնյա ջրատար ուղիների համար, պեննի – ֆիննական մանրադրամ = 1/100 ֆրանկի, սենթ – ամերիկյան մանրադրամ։


2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:

Քոնդրաջը հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:


3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:

Տղան գիտակցում էր, որ սխալ է արել և այդ պատճառով իրեն նվաստացրած էր զգում։

Դաս 5.    (17.10-21.10)                                                                            

ԹԵՄԱ՝                                                                                                        

§  11. Մարմնի իմպուլս:  § 12. Իմպուլսի պահպանման օրենքը: 

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Մարմնի իմպուլսը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

p = mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

1 կգ · մ/վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

Իմպուլսը վեկտորական մեծություն է։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:

Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի մեջ բոլոր մարմինների իմպուլսների գումարը։

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք

 շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

p=0

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այքան փոքր է, որ կարելի է անտեսել։

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:

Իմպուլսի պահպանման օրենք, հիմնական պահպանման օրենքներից մեկը, որի համաձայն փակ մեխանիկական համակարգի մեջ մտնող մասնիկների՝ շարժման քանակների երկրաչափական գումարը հաստատուն մեծություն Է։ Հետևաբար, փակ համակարգի համար (արտաքին ուժերի գումարը հավասար է զրո)։

10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ; 

Ռեակտիվ շարժում են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:

Օրինակ ՝ փայտի կտոր և կանգնեք հարթ սառույցին։ Եթե փայտի կտորը նետեք, ապա կշարժվեք նետման ուղղությանը հակառակ։

12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:

Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ պատյանից և վառելանյութից։ Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում՝ կորոսին կամ հեղուկ ջրածին։

13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել  տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:

Այո

14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղից շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:     

Գործնական աշխատանք

25.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:
ճռռալ, բզզալ, ֆշշալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էլլա, թռչուններ,    հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (որ դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, անբարտավան:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

     Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տողակեզ ւսնսանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։
 29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:  Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդորրը, որի համար անճա.բ կանփկ վճարել ես: Հազար իննը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերևը տպող լռություն:

34.Տրված բառերը տողադարձի՛ր այնպես, որ գաղտնավանկի
 
ը֊ն գրվի:

      Հարստություն –  հարըս-տություն, սկզբունքորեն – սկըզ-բունքորեն, հրապուրանք – հը-րապուրանք, հանդգնության – հանդըգ-նություն, խորհրդավոր – խորհըր-դավոր, ձգողություն – ձը-գողություն, անխնամ – անխը-նամ, աննկարագրելի – աննը-կարագրելի, գաղտնագրված –  գաղտնագըր-ված, հետաքրքրական – հետաքըր-քրական:

35.Տրված բառերը տողադարձի՛ր այնպես, որ գաղտնավանկի ըն գրվի:

      Անհրապույր – անհը-րապույր, հանդգնություն – հադըգ-նություն, խորհրդավոր – խորհըր-դավոր, նշանաբան – նը-շանաբան, փնթփնթալ – փընթ-փնթալ, հռչակավոր – հըռ-չակավոր, երկրագնդի – երկրագըն-դի, փաստգրական – փաստագը – րական. ուղղագրություն – ուղղագը – րություն, խելացնոր – խելացը-նոր, հանրահռչակ – հանրահըռ-չակ:

38.Օգտվելով տրվւսծ բառերից` բացատրի`ր, թե ընդգծված բառեր նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, 2. բորբոքվել:

    Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

3.Ուղեկցել, 1. ընկերություն անել, 2. միանալ:

  Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մեեակ չգնաս:

3.Կռել, 2. թակել, 1. գանահարել, 4. քննել:

    Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

1.Ավարտել, 2. վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

39.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Տղան երազում էր դառնալ տիեզերագնաց։

Բոլոր զինվորները երազում են տուն դառնալ։

40.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ճամփորդելուց հետո միշտ շտապում եմ վերադառնալ իմ տուն։

Երեխան սովորում էր բանաստեղծության վերջին տունը։

Ազատություն

Ազատությունը այն է երբ, որ դու անում էս այն ինչ ուզում ես և չես մտածում քննդատությունների մասին և դու կարողանում ես արտահայտել քո կարծիքը և քեզ չի անհանգստացնում, թե ուրիշները ինչ կխոսեն քո մասին։

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ 

Ազատության հիմնական տեսակները։
Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե՜ գրավոր։

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

Գործնական աշխատանք

3.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով – յոթգլխանի, ստրուկի մտքով – ստրկամիտ, լի և առատ – լիառատ, կյանքի հյութ – կենսահյութ, ցավից լլկված – ցավալլուկ, մոլոր մտքով – մտամոլոր, սուր ընթացող – սրընթաց, խելքը կորցրած – խելակորույս, նոր հայտնված – նորահայտ, մենակ ապրող – մենակյաց, խիստ բարքով – խստաբարո, երկար ապրող – երկարակյաց, նոր եկած – նորեկ, աչքին հաճելի – ակնահաճո:
4.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:

Նկուն-ընկճված, պախուրց-սանձ, նանիր-դատարկ, հորջորջել-անուն դնել, ագուցել-հագցնել, զեղծել-փչացնել, թալկանալ-ուշաթափվել, ոթել-թափել, դժնդակ-դաժան, ճեպել-շտապել
5.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս – արագահոս, լրահոս, սառնորակ – բարձրորակ, վատորակ, անուշահամ – քաղցրահամ,  դառնահամ, կենսագիր – ձեռագիր, տպագիր, վիպագիր, զբոսանավ – սուզանավ, մոտորանավ, շոգենավ, կարմրազգեստ – դեղնազգեստ, սևազգեստ, գայլաձուկ – շնաձուկ, օձաձուկ, ձիաձուկ:
6. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս –  բարձրահասակ, դեղնակտուց – դեղնամաշկ, ջրաղաց – ջրաման, աշխարհամարտ – աշխարհագրություն, ծովածոց – ծովագնաց, լեռնագնաց – լեռնաշղթա, սրբավայր –  սրբապատկեր:
Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք;