Գրականություն

Կարդա’ Հ. Թումանյանի <<Փարվանա>> բալլադը։

Առաջադրանքներ`

1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:

Փարվանա լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։

2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարևը: Ինչի՞ խորհրդանիշ է աշեջ հուրը:

Անշեջ հուրը հավերժական սիրո խորհրդանիշն էր։

3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:

Բալլադը ավարտվում է նրանով, որ Փարվանա դուստրը մնալով միայնակ այնքան է լացում, որ առաջանում է Փարվաննա լիճը։

4.Համեմատե՛ք Փարվանա դստեր և Թմկա տիրուհու կերպարները: Բարոյական ի՞նչ տարբերություն կա նրանց միջև:

Փարվանա դուստրը ուզում էր գտնել իր իսկական սիրուն և նրա համար կարևոր չէր մարդու նյութականը, իսկ Թմկա տիրուհին, որ ուներ քաջ ու ուժեղ ամուսին գայթակղվեց ուրիշի հարստությամբ։

Դաս 24. (06.03-10.03)

§42. Կոնվեկցիա.

§43.Ճառագայթային ջերմափոխանակում .

Առաջադրվող հարցեր՝

1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը: 

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրա ացդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդը իջնի ներքև։

2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը: 

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։ Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։ Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։ Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5.Ինչպես է գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանհ նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ:

6.Ինչպես է առաջանում քամին:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Բացի նյութից կան մատերիայի նաև այլ տեսակներ, որոնցից է Էլեկտրամագնիսական դաշտը։ Դրա դրսևորումներից են, օրինակ՝ լույսը, ռադիոալիքները։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում, և նյութից առանձին։

9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը։

Էլեկտրամագնիսական ալիքն է կոչվում այնպիսի էլեկտրամագնիսական դաշտը, որը նյութից առանձնանալով՝ տեղափոխվում է տարածության մեջ:

10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։ Օրինակ՝ ձեռքը ներքևից մոտեցնելով հոսանքին միացված էլեկտրական արդուկին զգում ենք թե ինչպես է ջերմությունն արդուկից հաղորդվում մեր ձեռքին։

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, իսկ սպիտակ և փայլուն մարմինները անդրադարձնում են իրենց վրա ընկնող ճառագայթների մեծ մասը:

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկների և ինքնաթիռների թևերը ներկում են արծաթագույն, քանի որ այդ գույնը քիչ ջերմային ճառագայթում է կլանում արևից, հետևաբար ավելի քիչ է տաքանում: