Եղիշե Չարենց

  1. Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Տեսանյութում հնչում էր Չարենցի <<Տաղ անձնական>>։

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

  1. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

Չարենցը գրում էր նրա կյանքի, ընկերության և դժվարությունների մասին։ Նա ասում էր, որ թողել է Կարսը, Կարսում թողած տունը։ Նա գնում էր օտար քաղաքների ճանապարհով և նրա շրուջը աղմկոտ մարդիկ։ Չարենցը ասում էր, որ նա հաշմանդամ ու խելագար և հավիտյան վտարանդի։ Նրա ամեն մեղքի համար նա պատրաստ է ներում խնդրի։ Չարենցը ասում էր, որ նա պետք է գնա և հեռանա։ Այս տաղը Չարենցի անձնական մտքերն էին։

  1. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և գրավոր վերապատմիր բլոգում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։

Աղբյուրը ՝ Վիքիպեդիա

Հայոց լեզու

136. Թանգարանի դիմաց հավաքվել էր ժողովուրդը ու սկսվել էր արարողությունը։ Եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը արքայավայել հաք ու կապով, իրենց ձիերով եկան ու կանգնեցին թանգարանի դարպասի առաջ։ Հնչեց հայտարարություն և դարպասները բացվեցին։ Անմիջապես երևաց հասարակ հաք ու կապով, որոշները աղքատ, որոշները ապահովված ժաղավուրդը՝ շունչները պահած կանգնած էին։ Ձիերի դանդաղ ընթացքով ներս մտան 2 նշանավոր մարդիկ, կանգնեցին թանագարանի առջև դրված սեղանի մոտ, որի վրա դրված էր <<փաստաթուղթը>>, որը և պետք է ստորագրեին։ 2 տիրակալները <<ստորագրեցին>>, հնչեցին ծափահարություններ, որպես հարևանի հետ հատության հաստատում։ Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն 2 տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված։

137. Իմանալ – իմանալ տալ, բարկանալ – բարկացնել, բարկանալ տալ, տեսնել – տեսնել տալ, զգալ – զգալ տալ։

138. Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում։ Բայց կինն իր կրունկներն ինչու՞ պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ։ Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատված չէին և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ։ Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել։
Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն <<Մշո ճառընտիր>> գիրքն է, որ պատրաստել էին արջառի ու երինջի կաշվից։ Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ունի և մոտ երեսուներկու կիլոգրամ է կշռում։ Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին։
Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկել էր, միայն նրանք թափառեցին ծառանման պտերների հսկա անտառներում։

139. Երբ ճերմակ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիներն են աշխարհում, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի երկկենցաղ կանաչ գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի իմաստուն նապաստակ ասաց․

— Էլ ինչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արածներ էլ կան։

140. Անտառը այո բոլորի բարեկամն չէ։ Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և մասամբ տաքապատ է։ Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննուսուն աստիճանի տաք է լինում։ Չնայած աշխարհի յոթ հրաշալիքներ հանդիսացող յուրաքանչյուր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կառուցվել են, նրանից մասին հիշողությունն ապրում է դարեդար։

141. Մեծամիտ
Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայհոյում էր նրան: Գայլն ասաց.
-Ոչ թե դու ես խոսում, այլ տեղդ:

Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ գովում: Տեսության եկածն ասաց.
-Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա-չկա աթոռիդ ձայնն է էսպես դմբդմբում: